436.65
4.37
404.34
+3
Եղանակը Երևանում
Հայ

Ավտոբուսի վարորդն իրեն ագրեսիվ է պահել, ծխախոտը դուրս է նետել. նրան հեռացրել են աշխատանքից (ՎԻԴԵՈ)

11:12
02 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Նախորդ շաբաթ Facebook–ում գրառում էր տեղադրվել, որտեղ քաղաքացիներից մեկը բողոքում է ավտոբուսի վարորդի ոչ հարիր պահվածքից: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը:

«Գրառման մեջ ասվում էր, որ վարորդը ագրեսիվ է իրեն պահել վարելու ընթացքում, ծխել է, մնացորդը դուրս է նետել և նաև ուղևորներին պարբերաբար հորդորել է, որ մանրադրամը փոխանցեն իրեն»,-ասաց նա:

«Երևանի ավտոբուս» ԲԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն իր հերթին նշեց, որ բոլոր ավտոբուսներում տեղադրված են տեսախցիկներ, իրենք դիտել են տվյալ տեսանյութը։

«Հաստատվեց, որ վարորդն իրեն շատ վատ է պահել, ուղևորին թույլ չի տվել դրամը գցել արկղի մեջ, ասել է՝ տվեք ինձ: Այո, ծխել է և ծխախոտը դուրս է նետել: Այդ ամեն ինչը մեզ մոտ ֆիքսված է։ Այդ վարորդը հեռացվել է աշխատանքից: Մենք ամենօրյա ռեժիմով բոլոր վարորդներին հորդորում ենք, որ ղեկին չծխեն, բոլորը լինել են սափրված, մաքում, ավտոբուսները լինեն մաքուր: Եթե կլինեն վարորդներ, որ կշարունակեն ծխել, կհեռացվեն աշխատանքից», – ասաց Մանուկյանը։

Նա քաղաքացիներին կոչ արեց ավտոբուս բարձրանալիս ունենալ 100-դրամանոց և անմիջապես գցել արկղը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով