417.4
4.02
393.4
+24
Եղանակը Երևանում
Հայ

Ավինյանը բացառել է «Նեմեսիսի» հուշարձանի ապամոնտաժումը

16:07
11 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը բացառել է, որ «Նեմեսիսի» հուշարձանը քաղաքապետարանի որոշմամբ հնարավոր է ապամոնտաժվի։

«Այդ արձանը նվիրված է ազգային արժանապատվության ասպետներին։ Այն որևէ ժողովրդի, որևէ երկրի դեմ չէ։ Շատ քաղաքականացնել հարցը, ինչն անում է Թուրքիայի արտգործնախարարությունը, տեղին չէ, որովհետև եթե անընդհատ նույն թեմաները քննարկենք, կարող ենք հասնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին, դա էլ կարող է հարց առաջացնել թուրք պաշտոնյանների մոտ։ Սա մեր ներքին հարցն է, որևէ մեկը չի կարող դրա հետ կապ ունենալ»,- ասաց Ավինյանն այսօր լրագրողների հետ զրույցում։

Նա նաև նշեց, որ արձանի տեղադրման որոշումն ընդունվել է Երևանի ավագանու կողմից 2021 թվականին։ Կառավարությունը որևէ կապ չի ունեցել։

Загружается новость ... "Лево"

Արձագանքելով այն դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արձանի տեղադրման որոշումը սխալ է` Ավինյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանն այդ որոշումը 2021 թվականին չի համաձայնեցրել։

«Կարծում եմ, որ նմանատիպ որոշումները պետք է քննարկվեն կառավարության և Արտաքին գործերի նախարարության հետ։ Վստահաբար այդտեղ սխալ բան կա։ Արձանի տեղադրումից առաջ մենք Թուրքիայի արձագանքի վերաբերյալ որևէ քննարկում, մտահոգություն չենք ունեցել»,- նշեց Ավինյանը։

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ոչնչացրած «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրումը, ըստ թուրքական իշխանությունների հայտարարության, դարձել է Թուրքիայի օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար փակելու պատճառ։ Ավելին, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը սպառնացել է նոր միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ՝ հուշարձանի ապամոնտաժումից հրաժարվելու դեպքում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ