Ավետիք Չալաբյանը 3 ամսով կալանավորվեց
03.08.2022,
13:00
Ավետիք Չալաբյանը կրկին 3 ամսով կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քիչ առաջ որոշվեց երեք ամսով կալանավորել հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին:
Ի դեպ, հանրային մեղադրողն առաջարկեց կիրառել գրավ որպես խափանման միջոց։
Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։
Նա մայիսի 14-ին կալանավորվել էր, ապա կալանքը երկարացվել էր ևս 15 օրով։ Հուլիսի 27-ի երեկոյան Չալաբյանն ազատ էր արձակվել «Արմավիր» ՔԿՀ–ից։
Մեղադրական եզրակացության համաձայն. «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»:–0–