Ավելացել է 6 նոր հիվանդություն, որոնց բուժման համար անհրաժեշտ դեղերը պետության կողմից շահառուներին կհատկացվեն անվճար

29.06.2023, 16:07

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ավելացել է 6 նոր հիվանդություն, որոնց բուժման համար անհրաժեշտ դեղերը 2024թ.–ից պետության կողմից շահառուներին կհատկացվեն անվճար, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այդ հիվանդություններն են`
1) պատանեկան իդիոպաթիկ արթրիտ
2) առաջնային իմունոդեֆիցիտ
3) կավասակի հիվանդություն
4) նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն - սուր պոլիռադիկուլիտ
5) անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտներ
6) ցրված սկլերոզ

Արդյունքում՝ շուրջ 486 շահառու, այդ թվում` մեծամասնությունը երեխաներ` անվճար կապահովվեն նախկինում պետության կողմից երբևէ չտրամադրած դեղերով, կկանխարգելվի հիվանդության զարգացումը, կնվազեն հաշմանդամության և մահացության ցուցանիշները:–0–