549.25
6.64
475.91
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ավարտվեց միասնական քննությունների երկրորդ փուլը. ԳԹԿ-ն տվյալներ է հրապարակել

13:22
09 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 8-ին ավարտվել է միասնական քննությունների երկրորդ փուլը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է երկրորդ փուլի մի շարք առարկաների արդյունքները:

«Կենսաբանություն» առարկայի համար հայտագրված 113 դիմորդից քննությանը մասնակցել է 101-ը: Միջին միավորը եղել է 9.54: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 41 դիմորդ կամ մասնակիցների 40.6%-ը: 18-20 միավոր հավաքել է 10 դիմորդ կամ մասնակիցների 9.9%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 8, 19-19.75 միավոր՝ 2 դիմորդ:

«Հայոց պատմություն» առարկայի համար հայտագրված 54 դիմորդից քննությանը մասնակցել է 50-ը: Միջին միավորը եղել է 12.37: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 13 դիմորդ կամ մասնակիցների 26%-ը: 18-20 միավոր հավաքել է 17 դիմորդ կամ մասնակիցների 34%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 5, 19-19.75 միավոր՝ 7, 20 միավոր՝ 5 դիմորդ:

«Ֆիզիկա» առարկայի համար հայտագրված 89 դիմորդից քննությանը մասնակցել է 61-ը: Միջին միավորը եղել է 6.80: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 41 դիմորդ կամ մասնակիցների 67.2%-ը: 18-20 միավոր հավաքել է 4 դիմորդ կամ մասնակիցների 6.6%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 1, 19-19.75 միավոր՝ 3 դիմորդ:

«Աշխարհագրություն» առարկայի քննությանը մասնակցել է 2 դիմորդ: Միջին միավորը եղել է 12.1:

Հիշեցնենք, որ հայտագրման երկրորդ փուլի համար ամբողջ հանրապետությունում գործել է մեկ քննական կենտրոն՝ Երևանի թիվ 189 ավագ դպրոցում: Միայն «Մաթեմատիկա» առարկայի համար է առանձնացվել երկու քննական կենտրոն. այն անցկացվել է նաև Երևանի թիվ 200 դպրոցում:

Հավելենք, որ Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները կհաստատի մինչև հուլիսի 18-ը: Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:10
05 Նոյեմբերի 2021
ARARAT Craft&Twist. կոկտեյլային «հրավառություն» Երևանում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Phoenix բարը նախօրեին հյուրընկալեց ARARAT Craft & Twist թիմի բարմեններին, ովքեր բացահայտեցին լեգենդար հայկական կոնյակի նոր եզրերը, այցելուներին ներկայացնելով նոր՝ հեղինակային կոկտեյլներ.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:43
05 Նոյեմբերի 2021
Որպես անհետ կորած որոնվող Արթուր Միլիտոնյանը ներկայացել է ոստիկանություն
Որպես անհետ կորած որոնվող Արթուր Միլիտոնյանը ներկայացել է ոստիկանություն
12:35
05 Նոյեմբերի 2021
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում
Կարևոր` վարորդների համար. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում
11:04
05 Նոյեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.գրանցվել է 1835 նոր դեպք, առողջացել է 1984 մարդ, մահացել է 50 մարդ
Կորոնավիրուսը Հայաստանում.գրանցվել է 1835 նոր դեպք, առողջացել է 1984 մարդ, մահացել է 50 մարդ
16:11
04 Նոյեմբերի 2021
Շիրակի մարզպետն ազատվել է պաշտոնից
Շիրակի մարզպետն ազատվել է պաշտոնից
15:44
04 Նոյեմբերի 2021
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին յուրաքանչյուր գործով վճարել 40 հազար եվրո. Ադրբեջանը խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին յուրաքանչյուր գործով վճարել 40 հազար եվրո. Ադրբեջանը խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը
14:36
04 Նոյեմբերի 2021
Հայաստանում կորոնավիրուսից պատվաստվել է արդեն մոտ 50 երեխա.նախարար
Հայաստանում կորոնավիրուսից պատվաստվել է արդեն մոտ 50 երեխա.նախարար
13:31
04 Նոյեմբերի 2021
ԿԳՄՍՆ–ից մեկնաբանել են դպրոցական արձակուրդները երկարաձգելու լուրերը
ԿԳՄՍՆ–ից մեկնաբանել են դպրոցական արձակուրդներ երկարաձգելու մասին լուրերը
12:53
04 Նոյեմբերի 2021
Աշխատակիցների կողմից ներկայացվող ՊՇՌ թեստի 14–օրյա ժամկետը կփոխվի. ԱՆ–ն այսօր հրամանի փոփոխության նախագիծ է շրջանառել
Աշխատակիցների կողմից ներկայացվող ՊՇՌ թեստի 14–օրյա ժամկետը կփոխվի. ԱՆ–ն այսօր հրամանի փոփոխության նախագիծ է շրջանառել
12:09
04 Նոյեմբերի 2021
Միրզոյանը մեկնաբանել է Թուրքիայի հետ ընթացող բանակցությունների մասին լուրերը
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է Թուրքիայի հետ ընթացող բանակցությունների մասին լուրերը
11:27
04 Նոյեմբերի 2021
ՎՏԲ -Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման նոր ծրագիր փոքր բիզնեսի համար
Անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք այսուհետ կարող են ՎՏԲ-Հայաստան Բանկից ստանալ բիզնեսի զարգացման համար վարկ