410.74
4.03
387.71
+20
Եղանակը Երևանում
Հայ

Աստղազարդ երկնքի տակ. Արագած լեռան ձնհալից առաջացած լճի վրա ապակյա տնակներ կտեղակայվեն (ՖՈՏՈ)

13:30
23 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նախատեսվում է իրականացնել բացառիկ տուրիստական նախագիծ` Արագած լեռան ձնհալից առաջացած լճի վրա տեղակայել ապակյա տնակներ, որտեղ այցելուները կարող են գիշերել և հիանալ աստղերով։

Այս նախաձեռնությունը կիրագործվի Բյուրական համայնքում` Rural Culture սոցիալական ձեռնարկատիրության մոդելի շրջանակում։

Ինչպես տեղեկացրեց նախաձեռնության հիմնադիր Աննա Հովհաննիսյանը, ծրագրերն ամբողջությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է ավելի քան 1 մլն դոլար։

«Սակայն մենք կարողացանք գրավել փորձագետների և Հայաստանի ու այլ երկրների գործընկեր–գերատեսչությունների վստահությունը, և դրա շնորհիվ` սկզբնական կապիտալ ներդրումները, որոնք անհրաժեշտ են շինարարական աշխատանքների համար, գնահատվել են 150 հազար դոլար, որոնք մենք կկիսենք 3 հազար մարդու շրջանում», – նշեց նա։

Հովհաննիսյանը պարզաբանեց, որ մարդիկ հնարավորություն կստանան 50 դոլարի դիմաց դառնալ նախագծի գործընկեր` փոխարենը ստանալով որոշ ծառայություններ և բոնուսներ, մասնավորապես, լճի ափին` տնակում գիշերելու իրավունք։ Հետագայում տնակում գիշերակացը կարժենա 100 դոլար։

Стекляные домики на Арагаце.jpg

Լուսանկարը` FB / @RuralCultureTravel

«Նախատեսվում է կազմակերպել դրամահավաք մինչև ապրիլ, իսկ հետո` հաջողության դեպքում, շինարարական աշխատանքների համար կպահանջվի մեկ տարի, ևս 2–3 տարի` փորձարկումների համար։ Այս ամենից հետո` 2021թ.–ի երկրորդ կեսին, նախագիծը կգործարկվի», – նշեց Հովհաննիսյանը։

Նախագծի համաձայն, նախատեսվում է կառուցել յոթ տնակ Արագած լեռան ձնհալից առաջացած լճի վրա։

Հիմնական նպատակներն են համայնքի համաչափ զարգացումը, Հայաստանում այլընտրանքային տուրիզմի ձևավորումը և այլն։

Հովհաննիսյանը նաև ներկայացրեց Responsible Agricultural Travel փաթեթային նախաձեռնությունը, որի ուղղորդմամբ այցելուները հնարավորություն կունենան փորձառություն ստանալ Հայաստանի գյուղական համայնքներում, ինչպես նաև փոխանցել իրենց փորձառությունը հյուրընկալող ընտանիքներին։ Հետագայում, հաջողության դեպքում, նախատեսվում է ստեղծել տեղեկատվական բազա, որի հիման վրա զբոսաշրջիկները կկարողանան ինքնուրույն կապ հաստատել տեղացիների հետ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:08
26 Սեպտեմբերի 2023
Կոռնիձորում բուժօգնության կետեր են գործում, առաջին 2 օրում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի
Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաներ
13:11
26 Սեպտեմբերի 2023
ԼՂ–ից երեկ տեղափոխված կինը Երևանում բալիկ է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ՖՈՏՈ
12:27
26 Սեպտեմբերի 2023
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
11:30
26 Սեպտեմբերի 2023
Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը` Հարավային Կովկասից ՌԴ–ին դուրս մղելու համար. ՌԴ ՆԳ նախարարը` Փաշինյանին
ՌԴ ՆԳ նախարարը Փաշինյանն սաել է, որ Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը` Հարավային Կովկասից ՌԴ–ին դուրս մղելու համար
10:54
26 Սեպտեմբերի 2023
Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը (ՖՈՏՈ)
Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը. ՖՈՏՈ
18:07
25 Սեպտեմբերի 2023
Հրամանատար է կալանավորվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
Հրամանատար է կալանավորվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
10:59
25 Սեպտեմբերի 2023
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
10:43
25 Սեպտեմբերի 2023
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
10:11
25 Սեպտեմբերի 2023
Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր ռազմական հարձակման կապակցությամբ
09:52
25 Սեպտեմբերի 2023
Երևանում անհնազանդության ակցիաներ են, քաղաքացիներին բերման են ենթարկում
Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ բերման են ենթարկում քաղաքացիներին
09:39
25 Սեպտեմբերի 2023
Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ
Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է