ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն իր Facebook-յան էջում մեկնաբանել է իր դեմ հարուցված քրգործն, որը ՔԿ-ից ուղարկվել է ՀՔԾ:
Загружается новость ... "Лево"
«Քիչ առաջ Քննչական կոմիտեն տարածել է նման հաղորդագրություն: Քանի որ անձամբ որևէ ծանուցում կամ նամակ դեռ չեմ ստացել, այս պահին որևէ մեկնաբանություններ չեմ անելու, թեպետ կարող եմ արդեն կռահել, թե ինչի մասին է այս գալիք բեմադրությունը: Այն պահից, երբ հստակեցվեց, թե ում մասին է խոսքը, ինչ գործով և մեղադրանքով, այդ պահից ես և փաստաբանս կլինենք բացարձակ հասանելի այս հարցով»,- նշել է ԿԳ նախկին նախարարը:
Աշոտյանը շնորհակալություն է հայտնել աջակցության, հետաքրքրության և զորակցության համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ, որն ուղարկվել է ՀՔԾ: