596.72
6.6
503.22
+9
Եղանակը Երևանում
Հայ

Աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով, բայց կան բացառություններ

09:52
27 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով։

Ինչպես հաղորդում է ԿԳՄՍՆ–ն, հաշվի առնելով համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել երկարաձգել աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ, բացառությամբ 12-րդ դասարանցիների, որոնք հոկտեմբերի 30-ից կշարունակեն ուսումնառությունը հեռավար ձևաչափով և ուսումնական տարին կավարտեն ինչպես նախատեսված էր՝ հունիսի 4-ին։

«1-11-րդ դասարանցիների համար ուսումնական տարվա ավարտը կսահմանվի հունիսի 18-ը. առաջին կիսամյակն առաջարկվում է ամփոփել հունվարի 31-ին։ Նոյեմբերի 12-ից հետո, կախված համաճարակային իրավիճակից, քննարկվում է ուսումնական գործընթացը երկու ձևաչափով անցկացնելու հնարավորությունը։ Համաճարակային անբարենպաստ իրավիճակի դեպքում տարրական դասարաններում կիրականացվի առկա ուսուցում՝ անկախ դպրոցի տեղակայման վայրից, պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները, իսկ միջին և ավագ դասարաններում` հեռավար ուսուցում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Այն բնակավայրերում և համայնքներում, որտեղ չի գործում հանրային տրանսպորտ, առկա ուսուցում կիրականացվի նաև միջին և ավագ դասարաններում՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները։

Համաճարակային բարվոք իրավիճակի դեպքում ամբողջությամբ կիրականացվի առկա ուսուցում՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները։ Մինչև նոյեմբերի 12-ը չեն գործի նաև նախադպրոցական հաստատությունները, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցները։ Ուսումնարանները, քոլեջները և բուհերը կշարունակեն գործել հեռավար և առցանց ուսուցման ձևաչափով։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:29
21 Նոյեմբերի 2020
Հայաստանը Ռուսաստանից ստացել է «Սպուտնիկ V» COVID-19 պատվաստանյութի նմուշները
Հայաստանը Ռուսաստանից ստացել է «Սպուտնիկ V» COVID-19 պատվաստանյութի նմուշները
14:05
21 Նոյեմբերի 2020
ՌԴ-ն վերահաստատում է աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին. վարչապետն ընդունել է Լավրովի գլխավորած պատվիրակությանը (ՎԻԴԵՈ)
ՌԴ-ն վերահաստատում է աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին. վարչապետն ընդունել է Լավրովի գլխավորած պատվիրակությանը. ՎԻԴԵՈ
13:57
21 Նոյեմբերի 2020
«Դրամատուրգիա». Զախարովան հայտնել է Լավրովի ու Փաշինյանի հանդիպման մասին (ՖՈՏՈ)
«Դրամատուրգիա». Զախարովան հայտնել է Լավրովի ու Փաշինյանի հանդիպման մասին. ՖՈՏՈ
11:27
21 Նոյեմբերի 2020
Գլխավոր խնդիրը արյունահեղություն թույլ չտալն է` խնդիր, որը մեր առջև դրել է մեր գերագույն հրամանատարը. Շոյգուն` Փաշինյանին (ՎԻԴԵՈ)
Գլխավոր խնդիրը արյունահեղություն թույլ չտալն է` խնդիր, որը մեր առջև դրել է մեր գերագույն հրամանատարը. Շոյգուն` Փաշինյանին. ՎԻԴԵՈ
11:14
21 Նոյեմբերի 2020
Լավրովը ժամանեց Երևան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան
11:08
21 Նոյեմբերի 2020
Կորոնավիրուսի 3207 թեստավորումից 1193–ը դրական, առողջացել է 2075 մարդ, ԱՆ–ն մանրամասնում է
Կորոնավիրուսի 3207 թեստավորումից 1193–ը դրական, առողջացել է 2075 մարդ, ԱՆ–ն մանրամասնում է
10:44
21 Նոյեմբերի 2020
Շոյգուն այս րոպեներին հանդիպում է Փաշինյանի հետ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այս րոպեներին հանդիպում է Փաշինյանի հետ
10:36
21 Նոյեմբերի 2020
Ակնհայտ է, որ բանակի և ԶՈւ–ի բարեփոխումների անհրաժեշտության առաջ ենք կանգնած. Փաշինյանը ներկայացրել է Վաղարշակ Հարությունյանին (ՎԻԴԵՈ)
Ակնհայտ է, որ բանակի և ԶՈւ–ի բարեփոխումների անհրաժեշտության առաջ ենք կանգնած. Փաշինյանը ներկայացրել է Վաղարշակ Հարությունյանին. ՎԻԴԵՈ
10:00
21 Նոյեմբերի 2020
Շոյգուն ժամանել է Երևան
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Երևան
09:55
21 Նոյեմբերի 2020
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Ջաջուռի ճանապարհին մերկասառույց է
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Ջաջուռի ճանապարհին մերկասառույց է
09:27
21 Նոյեմբերի 2020
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում մինչև -11 աստիճան
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում մինչև -11 աստիճան
00:59
21 Նոյեմբերի 2020
Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը խաղաղ հավաքը դադարեցնելու համար պետք է բացառվի. օմբուդսմեն
Ոստիկանության դիմակավորված ծառայողների ներգրավումը խաղաղ հավաքը դադարեցնելու համար պետք է բացառվի. օմբուդսմեն