Աշխատողը չպետք է վճարի ՊՇՌ թեստի համար. ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հրամանի այդ կետը

23.12.2021, 19:11
Աշխատողը չպետք է վճարի ՊՇՌ թեստի համար. ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հրամանի այդ կետը
Աշխատողը չպետք է վճարի ՊՇՌ թեստի համար. ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հրամանի այդ կետը
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի այն կետը, համաձայն որի՝ աշխատողն իր հաշվին պետք է հանձնի կորոնավիրուսի ՊՇՌ թեստը: Համապատասխան որոշումն այսօր հրապարակել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

ՍԴ-ն «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչեց Սահմանադրության 6-րդ կետի առաջին, երկրորդ մասերի և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ նկատի առնելով, որ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է առողջապահության նախարարի օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից:-0-