627.41
6.87
520.63
+24
Եղանակը Երևանում
Հայ

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ` հետևելու սահմանին ուժեղացված վերահսկողական աշխատանքներին (ՖՈՏՈ)

21:25
22 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ` հետևելու սահմանին ուժեղացված ռեժիմով վերահսկողական աշխատանքների ընթացքին։   

Նշենք, որ Իրանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 19–ին։ Այսօր դրությամբ Իրանում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ։ Իրանում 2019-nCoV տիպի կորոնավիրուս է ախտորոշվել 28 մարդու մոտ։ 

Ինչպես այսօր հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը, այս ընթացքում Մեղրիի հսկիչ կետում որևէ մեկի մոտ բարձր ջերմություն և վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ չեն արձանագրվել 

Այսօր Facebook–ի հայկական հատվածում ակտիվորեն քննարկվում էր հայ–իրանական սահմանը փակելու անհրաժեշտությունը գոնե Նովրուզ Բայրամի ժամանակահատվածում, որը բազմաթիվ իրանցիներ նախընտրում են տոնել Երևանում։ 

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը դիմել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանին`խնդրելով պարզաբանել, արդյոք Հայաստանը պատրաստվու՞մ է փակել Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի տարածման ֆոնին` հաշվի առնելով մարտի 20–ին նշվող Նովրուզը, որի ժամանակ բազմաթիվ իրանցի տուրիստներ այցելում են Հայաստան, ինչին ի պատասխան Նաղդալյանը նշել է, որ նման տվյալներ դեռ չկան։ 

ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական և (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:35
04 Մայիսի 2021
Փաշինյանի կուսակցությունն առանձին կմասնակցի ընտրություններին. Մակունց
Փաշինյանի կուսակցությունն առանձին կմասնակցի ընտրություններին
11:04
04 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 399 նո դեպք, 635 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 399 նո դեպք, 635 մարդ առողջացել է, 16  մարդ մահացել է
10:39
04 Մայիսի 2021
36 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 3 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
23:01
03 Մայիսի 2021
3 օրենքով գող են կալանավորել, Մովսես Հակոբյանին էլ մեղադրանք է առաջադրվել. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
3 օրենքով գող են կալանավորել, Մովսես Հակոբյանին էլ մեղադրանք է առաջադրվել. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
22:51
03 Մայիսի 2021
Հրապարակվել են 19 հայ գերիների անուններ, ովքեր խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից
Հրապարակվել են 19 հայ գերիների անուններ, ովքեր խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից
18:40
03 Մայիսի 2021
ՀՀ նախագահի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հարցի հետ կապված հարուցվել է քրեական գործ
Քրեական գործ է հարուցվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հարցի հետ կապված
14:47
03 Մայիսի 2021
Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում
ԱԺ–ն, պայմանավորվածության համաձայն, չընտեց Փաշինյանին վարչապետի պաշտոնում
14:17
03 Մայիսի 2021
«Հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ընդհանրապես». Փաշինյանը զայրացավ Հայաստանի սահմանների մասին հարցից
«Հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ընդհանրապես». Փաշինյանը զայրացավ Հայաստանի սահմանների մասին հարցից
12:58
03 Մայիսի 2021
Փաշինյան. հավաքվել ենք՝ ի կատար ածելու ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ ձեռք բերած պայմանավորվածությունը, եթե դրանք խախտելու փորձեր լինեն, «Իմ քայլը» կընտրի վարչապետ
Նա նշել է, թե այս ընթացքում շատ շահարկումներ են լինում առ այն, որ ինչ-որ ուժեր փորձելու են վարչապետի ընտրության երկրորդ փուլում այլ սցենար զարգացնել
12:03
03 Մայիսի 2021
Փաշինյանն ու կինը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ (ՎԻԴԵՈ)
Մեծ է հավանականությունը, որ 2021 թ.–ի 2–րդ կեսին առաջատար երկրները չպաստվաստված քաղաքացիների մուտքի սահմանափակում մտցնեն. Փաշինյանն ու կինը պատվաստվել են.ՎԻԴԵՈ
11:10
03 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 145 նոր դեպք, 717 մարդ առողջացել է, 10 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 145 նոր դեպք, 717 մարդ առողջացել է, 10 մարդ մահացել է
00:37
03 Մայիսի 2021
ՊՆ–ն մեկնաբանել է Սյունիքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած միջադեպը (ՎԻԴԵՈ)
ՊՆ–ն մեկնաբանել է Սյունիքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած միջադեպը (ՎԻԴԵՈ)