ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բանակային 2-րդ սահմռկեցուցիչ մահվան դեպքը ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում է եղել, գրում է «Ժողովուրդը»:
Загружается новость ... "Лево"
«Երեկ 06:50-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 21-ամյա Արթուր Աջամյանը, իսկ 20-ամյա ծառայակից Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել է», – նշվում է հոդվածում:
«Ժողովուրդի» տեղեկություններով`
զինվորները վիճել են, և միակ վարկածն այն է, որ Արթուրը կրակել է Դավիթի վրա ու կարծելով,
թե նա մահացավ, հետո էլ իր վրա է կրակել ու ինքնասպան եղել: Իսկ Դավիթը ծանր վիրավորվել
է, բայց չի մահացել:–0–