Արսեն Ջուլֆալակյանի ու Արայիկ Հարությունյանի տարաձայնությունները, COVID-19–ի դեպք ուսանողների շրջանում. ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը

10.09.2020, 08:00

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք չորեքշաբթի` սեպտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • Երևանում շրջածախ առևտրի համար նոր կանոններ են սահմանվել։ Մասնավորապես, Երևանի ավագանու նիստի ժամանակ ընդունված որոշումներից մեկով սահմանվում է Երևանի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլն) շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները և շրջածախ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը։
  • Ալկոհոլային թունավորումից ևս մեկ մահվան դեպք է գրանցվել. մահվան դեպքերի թիվը հասավ 18-ի։
  • Երևանում կազմակերպվել է միաժամանակ երկու բողոքի ակցիա, որոնք վերաբերում են ներմուծվող հագուստի մաքսային ձևակերպման կանոնների մեջ նախատեսված նոր փոփոխություններին: Հագուստ վաճառողներն ու ներմուծողները սկզբում բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի մոտ, հետո` Պետական եկամուտների կոմիտեի մոտ։
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կորոնավիրուսի դեպք է գրանցվել։
  • Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը ԿԳՄՍ նախարարի ետհ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են։–0–