441.52
4.45
403.58
-1
Եղանակը Երևանում
Հայ

Armenia ավիաընկերությունը պարզաբանել է դեպի ՌԴ ավիատոմսերի հետ կապված իրարանցումն ու լուծում առաջարկել քաղաքացիներին (ՎԻԴԵՈ)

19:21
01 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Armenia ավիաընկերությունից «Նովոստի–Արմենիա» գործակալությանը պարզաբանել են դեպի Ռուսաստան ավիատոմսերի հետ կապված իրարանցման պատճառը։

Ինչպես հայտնեց ավիաընկերության ներկայացուցիչը, հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը փետրվարի 1-ից բացում է սահմանները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև, պահանջարկը այս պահին ռուսական ուղղությունների համար բավականին բարձր է։

«Չնայած պահանջարկը բավականին բարձր է, բայց դրանով չի պայմանավորված տոմսերի բարձր արժեքը։ Ուղղակի ցածր արժեքով ցածր կլասի տոմսերը շատ արագ, ակնթարթային սպառվել են, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում։ Հետևաբար մնացել են միայն էկոնոմի բարձր դասի ու բիզնես դասի տոմսերը, որոնք միշտ էլ թանկ են` անկախ նրանից, պահանջարկը բարձր է, թե ցածր։ Այսինքն արհեստական գնաճ ավիաընկերության կողմից որպես այդպիսին չի եղել։ Ուղղակի էժան տոմսերը ակնթարթային սպառվել են», – նշել է ավիաընկերության ներկայացուցիչը։

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ փետրվարի 1–ից մինչև մարտի 1–ը մեկնարկել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» պիլոտային ծրագիրը, համաձայն որի Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսային հիվանդության հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում։ Ընդ որում՝ նմուշառումը պետք է իրականացվի թռիչքի ժամից առավելագույնը 72 ժամ առաջ և հավելվածում նշված լաբորատորիաներում։ Առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Այսօր մոտ 20 քաղաքացիներ չեն կարողացել մեկնել Մոսկվա և Ռոստով Armenia ավիաընկերության չվերթերով, քանի որ կորոնավիրուսի թեստ են հանձնել այնպիսի լաբորատորիաներում, որոնք ներառված չեն «Ճամփորդիր առանց COVID-19» հավելվածում։

Armenia ավիաընկերության տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը հայտարարել է, որ այդ քաղաքացիների համար կարվի բացառություն, ավիաընկերությունն իր վրա է վերցնում պատասխանատվությունն ու անվճար կփոխարինի տոմսերը` տրամադրելով ազատ տեղեր մոտակա չվերթերի համար։ Քաղաքացիներին առաջարկել են դիմել ավիաընկերության գրասենյակ` այդ հարցը լուծելու համար։

Մեր ստացված տեղեկություններով, մինչև փետրվարի 19–ը էկոնոմ դասի ավիատոմսերը սպառվել են, առկա են միայն բիզնես դասի տոմսեր, որոնց արժեքը սկսվում է 212 հազար դրամից (մոտ 407 դոլար)։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ
15:17
11 Մարտի 2024
Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը
14:09
11 Մարտի 2024
Երևանի կոնսերվատորիան փակվո՞ւմ է․ հասունանում է սկանդալ երկրի միակ երաժշտական բուհի փակման շուրջ
Օրերս ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր այն մասին, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան շուտով փակվելու է և Ակադեմիական քաղաքում միանալու է մյուս բուհերին՝ որպես ֆակուլտետ
13:12
11 Մարտի 2024
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
12:58
11 Մարտի 2024
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
12:29
11 Մարտի 2024
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան ռազմավարական կարևորության արտահանումը կարգավորելու համար
11:20
11 Մարտի 2024
Ջրագիծը ծածկվել է ջրով, այս պահին հնարավոր չէ կատարել վթարավերականգնողական աշխատանքներ․ քաղաքապետարան
Անանցանելի է ջրագծին մոտեցնող ճանապարհը, ջրագիծը ծածկվել է ջրով, ինչի պատճառով հնարավոր չէ իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ
10:05
11 Մարտի 2024
Գիշերը վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը․ Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է․ վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը, Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
09:51
11 Մարտի 2024
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:48
09 Մարտի 2024
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները