ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Armenia ավիաընկերությունը մոտ օրերս կվերականգնի կանոնավոր չվերթերը ՌԴ–ի հետ, այս մասին տեղեկացրել է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։
«Մոտ օրերս, հավանաբար մինչև այս ամսվա վերջ, ՌԴ հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն և ՀՀ քաղաքացիները կարող են Covid 19 թեսթի բացասական արդյունք ունենալու պարագայում անարգել մուտք գործել ՌԴ տարածք», – նշել է Խաչատրյանը։
Օրերս ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ մոտ ժամանակներում Հայաստանն ու Ռուսաստանը կվերացնեն մուտքի և ելքի սահմանափակումները, որոնք ներդրվել են կորոնավիրուսի համավաճարակի պատճառով։–0–