«Արմենիա Վայն» ընկերության գինիները՝ միջազգային «The Drink Business» ամսագրի էջերում (ՖՈՏՈ)
24.01.2024,
16:04
Աշխարհահչակ «The Drink Business» ամսագիրը, ներկայացնելով համաշխարհային գինու առաջատար բրենդները, ծավալուն անդրադարձ է կատարել «Արմենիա Վայն» ընկերության օրգանական «ԲիոՆէ» և ուլտրա պրեմիում դասի «Թարիրի Կարասում» կարմիր գինիներին․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երբ Արմենիա Վայն ընկերության և հայկական գինու մասին պատմում են համաշխարհային մամուլում առաջնային դիրքեր զբաղեցնող հարթակները, դա պարզապես ընկերության ձեռքբերումը չէ․ դա լրջագույն քայլ է՝ Հայաստանն աշխարհին լավագույնս ներկայացնելու և մեր երկրի մասին պատմելու՝ հենց գինու լեզվով։
Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, աշխարհահչակ «The Drink Business» ամսագիրը, ներկայացնելով համաշխարհային գինու առաջատար բրենդները, ծավալուն անդրադարձ է կատարել «Արմենիա Վայն» ընկերության օրգանական «ԲիոՆէ» և ուլտրա պրեմիում դասի «Թարիրի Կարասում» կարմիր գինիներին։

«Հայկական խաղողագործությունը գալիս է դարերի խորքից, իսկ Արմենիա Վայն ընկերության հիմնած գինեգործական արդյունաբերությունը երաշխավորում է հայկական գինու փայլուն ապագան»,- մասնավորապես գրում է «The Drink Business»-ը և մանրամասն նկարագրում հայկական օրգանական «Բիոնէ» գինին, որն ունի միջազգային սերտիֆիկացում «ԷկոՍերտ» ընկերության կողմից։
«Թարիրի Կարասումն այն հայկական գինին է, որը պահպանում է հայկական գինեգործական 6000ամյա ավանդույթները։ Հնացում անցնելով կավե կարասներում՝ այս գինին բյուրեղյա կերպով փոխանցում է հայկական տերուարի առանձնահատկությունները»- պատմում է բրիտանական «The Drink Business» ամսագիրը։

Խմիչքի աշխարհում մեծ ճանաչում վայելող «The Drink Business» -ը լուսաբանում է խմիչքների համաշխարհային արդյունաբերության նորությունները, միտումները և ուղղությունները: Այն տեղեկատվություն է տրամադրում տարբեր ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների մասին: Հարթակը ներառում է նաև արդյունաբերության իրադարձությունների, համաշխարհային շուկայի վերլուծության, և հարցազրույցներ՝ արտադրանքի թողարկման և խմիչքների բիզնեսի հիմնական դերակատարների հետ։–0–