529.69
7.45
476.43
+19
Եղանակը Երևանում
Հայ

«Արմենիա Վայնի» կոնյակը՝ միջազգային մրցույթի լավագույններից (ՖՈՏՈ)

17:40
20 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վերջերս «Արմենիա Վայն» ընկերության կոնյակն արժանացել է արծաթե մեդալների միջազգային հեղինակավոր մրցույթում՝ International Wine & Spirit Competition-ում: Համաշխարհային հայտնի բրենդերի կողքին ընկերության կողմից պատրաստված 3 և 5 տարեկան կոնյակները վաստակել են 90 միավոր, իսկ 7 տարեկանը՝ 93: 

Armenia Wine

International Wine & Spirit Competition-ն ունի 50 տարվա պատմություն: Մրցույթի ժյուրիի կազմը բաղկացած է ոլորտի 400-ից ավելի մասնագետներից շուրջ 30 երկրներից: Ըստ մրցույթի գնահատման սանդղակի՝ արծաթե մեդալի արժանացած կոնյակը բնորոշվում է որպես բացառիկ հավասարակշռությամբ ու համահոտային նրբերանգների բարդությամբ խմիչք, որ նկատելիորեն առանձնանում է մրցակիցներից։ «Արմենիա Վայն» ընկերության ֆրանսիացի կոնյակագործ Օլիվե Շապտը նշում է, որ նման գնահատականն անչափ ուրախացնող է, բայց միևնույն ժամանակ նաև պարտավորեցնող: 

Armenia Wine

«Նման մեդալները մեծ նշանակություն ունեն բոլորիս համար, քանի որ շատ կարևոր է իմանալ, որ աշխատանքդ գնահատվում է։ Իհարկե, այս մեդալների նվաճումը հեշտությամբ չի տրվել։ Դրա հետևում կանգնած է բարդ ու երկար աշխատանք»,- նշում է կոնյակագործը: Նա վստահեցնում է, որ ընկերությունը շարունակելու է նոր բարձունքներ գրավել ու Հայաստանի անունը հնչեցնել աշխարհով մեկ: 

Armenia Wine (10).jpg

Օլիվե Շապտի խոսքով՝ «Արմենիա Վայն» ընկերության կոնյակի բարձր որակը պայմանավորված է ինչպես հայաստանյան կլիմայով, հողով ու ջրով, խաղողի սորտով, այնպես էլ խմիչքի պատրաստման ֆրանսիական տեխնոլոգիայով և նորագույն սարքավորումների կիրառմամբ: Կոնյակը հնեցվում է բարձրորակ տակառներում՝ պատրաստված ֆրանսիական կաղնուց, իսկ թորման արտադրամասը հագեցած է գերժամանակակից ֆրանսիական սարքավորումներով: 

Armenia Wine

Մրցանակակիր կոնյակը դեռևս ներկայացված չէ հայկական շուկայում: Ընկերությունը նախատեսում է այն տեղական և միջազգային շուկա դուրս բերել գալիք տարվա սկզբում: Օլիվե Շապտը նշում է, որ հատկապես 3-ամյա կոնյակը սիրելի կդառնա երիտասարդության շրջանում, քանի որ այն թեթև է և կարելի է խմել երեկույթների ժամանակ: 

Armenia Wine

Կոնյակն ինչքան երկար է հնեցվում, այնքան բարդ կառուցվածք և նոր համահոտային նրբերանգներ է ձեռք բերում: Օլիվե Շապտն ասում է, որ թեև լավագույն պահը կոնյակը փորձելն է, սակայն նախ և առաջ պետք է բույրը զգալ: 

Armenia Wine

«Կոնյակի բույրն առնելիս սկսում ես ճանապարհորդել դրա նրբերանգների միջով՝ տարբեր մրգեր՝ թարմ և չոր, կաղնու փայտ, հետո նաև վանիլ, շոկոլադ, երբեմն սուրճ։ Շնչում ես բույրը, նորից շնչում, և այդ պահին միայն մեկ բան ես ցանկանում՝ փորձել խմիչքը»,- ասում է Օլիվիե Շապտն ու համտեսում կոնյակը։ 

Armenia Wine

Հավելենք նաև, որ ավելի վաղ «Արմենիա Վայն»-ի 4 գինիներ Գերմանիայում՝ «Berliner Wein Trophy» մրցույթում, հերթական անգամ արժանացել են ոսկե և արծաթե մեդալների:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:18
18 Հոկտեմբերի 2019
Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ հետ տեղափոխվել է Հայաստան
Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլան, ընտանիքով տեղափոխվել է ապրելու Հայաստանում։
10:39
18 Հոկտեմբերի 2019
Հայաստանում կտրուկ կցրտի
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
18 Հոկտեմբերի 2019
Հինգշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք հինգշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները։
20:14
17 Հոկտեմբերի 2019
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ (ՎԻԴԵՈ)
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ:
18:36
17 Հոկտեմբերի 2019
Հայտնի է` որտեղ են մաքսազերծվելու Վրաստանից ինքնաշարժ եղանակով տեղափոխվող մեքենաները
Հայտնի է` որտեղ են մաքսազերծվելու Վրաստանից ինքնաշարժ եղանակով տեղափոխվող մեքենաները:
16:44
17 Հոկտեմբերի 2019
Շուրջ 73 մլն դրամի վնաս. Դիլիջանի քաղաքապետի կողմից խոշոր չարաշահումներ են բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Շուրջ 73 մլն դրամի վնաս. Դիլիջանի քաղաքապետի կողմից խոշոր չարաշահումներ են բացահայտվել:
16:02
17 Հոկտեմբերի 2019
Ժամկետանց սնունդ և ոչ միայն. Արտաշատի բոլոր դպրոցների ճաշարաններում խախտումներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ժամկետանց սնունդ և ոչ միայն. Արտաշատի բոլոր դպրոցների ճաշարաններում խախտումներ են հայտնաբերվել:
15:53
17 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. «Մենք չպետք է վերցնենք և բաժանենք պետբյուջեի հավելյալ մուտքերը»
Հայաստանի կառավարությունը մշակում է մեգանախագծերում կապիտալ ներդրումների ռազմավարությունը
15:20
17 Հոկտեմբերի 2019
Հայտնի է, թե ով է Հայաստանում վթարված պոչատարի սեփականատերը
Նախարարի խոսքով, առայժմ վաղ է խոսել աղտոտվածության աստիճանի և բնապահպանությանը պատճառած վնասի չափի մասին։
14:31
17 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը մեծ ձեռքբերում անվանեց Ryanair–ի մուտքը հայկական շուկա (ՖՈՏՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ryanair լոուքոսթերի մուտքը հայկական շուկա։
12:19
17 Հոկտեմբերի 2019
Ցոլակյան. Կապանում փլուզված տան փլատակների տակ տարեց ամուսիններ են մնացել
Ֆելիքս Ցոլակյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցեց Սյունիքի մարզում տեղի ունեցած սողանքի մասին
08:00
17 Հոկտեմբերի 2019
Չորեքշաբթի` հոկտեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հոկտեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։