Armenia Airways–ը գործարկում է Երևան–Ստավրոպոլ չվերթեր
07.11.2023,
16:04
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Armenia Airways-ը 2023 թ․–ի դեկտեմբերի 2-ից կմեկնարկի ուղիղ չվերթեր Ստավրոպոլի և Երևանի միջև։ Այս մասին հաղորդվում է ավիաընկերության կայքում։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ։
Թռիչքի տևողությունը 1 ժամ է։ Թռիչքն իրականացվելու է Boeing 737-300 ինքնաթիռով, որն ունի 150 ուղևորի տարողություն։
Armenia Airways-ը հայկական ավիաընկերություն է՝ տեղակայված Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այն հիմնադրվել է 2013 թվականին, սակայն սկսել է ակտիվ գործունեությունը 2018 թվականին՝ ստանալով իր առաջին ինքնաթիռը։ Այս պահին ավիափոխադրողն ունի 2 Boeing 737-300։-0-