620.92
6.86
519.34
+18
Եղանակը Երևանում
Հայ

Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են. պաշտոնական

16:22
01 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ է, վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նրան:

Բնականաբար, Հանրապետության նախագահն ու վարչապետն անդրադարձել են նաև երկրի ներքաղաքական իրավիճակին: Տարածվող այլ տեղեկությունները բացարձակապես սուտ են, և փորձ են ավելի սրելու առանց այն էլ լարված իրավիճակը:

«Մեկ անգամ ևս հորդորելով ձեռնպահ մնալ սադրիչ և կեղծ տեղեկություններ տարածելուց, միաժամանակ, կրկին ընդգծում ենք, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ և համապետական ու համազգային շահերով, գործում է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում», – նշվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ փետրվարի 27–ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած միջնորդությունը։ Այն առարկություններով վերադարձրել է վարչապետի աշխատակազմ։ Փաշինյանը այն կրկին ուղարկել է նախագահին։

Նախօրեին իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ Առերևույթ հիմքեր կան ՀՀ նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար։–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:35
15 Ապրիլի 2021
Կառավարությունն առաջարկում է կրճատել Ամանորյա տոները. նախագիծն ընդունվեց
Կառավարությունն առաջարկում է կրճատել Ամանորյա տոները. նախագիծն ընդունվեց
12:33
15 Ապրիլի 2021
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ժամանակավորապես կփակվեն Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի թունելի երթևեկելի ուղղությունները
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՈՐԴՆԵՐ. ժամանակավորապես կփակվեն Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի թունելի երթևեկելի ուղղությունները
11:12
15 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1014 նոր դեպք, 882 մարդ առողջացել է, 23 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1014 նոր դեպք, 882 մարդ առողջացել է, 23 մարդ մահացել է
23:57
14 Ապրիլի 2021
Աննա Հակոբյանի և Փաշինյանի գաղտնի քննարկումները Միրզոյանի հետ և Հայկ Մարությանին սպառնացող վտանգը ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Աննա Հակոբյանի և Փաշինյանի գաղտնի քննարկումները Միրզոյանի հետ և Հայկ Մարությանին սպառնացող վտանգը ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
20:58
14 Ապրիլի 2021
Փաշինյանը հայտնեց, թե երբ կտա հրաժարական
«Իմ քայլը» խմբակցությունը կընտրի ինձ որպես վարչապետ, և դրանով թեման կփակվի։ Կարծում եմ` ոչ ոք չի փորձի կատարել քաղաքական ինքնասպանություն», – նշեց նա
20:17
14 Ապրիլի 2021
Նախարար. Հայաստանը պայմանավորվել է ՌԴ–ից կորոնավիրուսի պատվաստանյութի 1մլն դեղաչափ ձեռք բերելու շուրջ
Առողջապահության նախարարն այսօր հայտարարել է, որ Հայաստանը պայմանավորվել է ՌԴ–ից կորոնավիրուսի պատվաստանյութի 1մլն դեղաչափ ձեռք բերելու շուրջ
17:47
14 Ապրիլի 2021
Ամերիաբանկը շուկայում տեղաբաշխում է 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական թողարկումները
Ամերիաբանկը տեղաբաշխում է դոլարային և դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկումները` 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալներով
17:31
14 Ապրիլի 2021
Փաշինյանը հունից դուրս եկավ պատգամավորի հարցի պատճառով (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հունից դուրս եկավ պատգամավորի հարցի պատճառով. ՎԻԴԵՈ
17:06
14 Ապրիլի 2021
«Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից չէր կարելի սպասել». Օնիկ Գասպարյանն արձագանքել է Փաշինյանին
«Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից չէր կարելի սպասել». Օնիկ Գասպարյանն արձագանքել է Փաշինյանին
15:04
14 Ապրիլի 2021
«Հողերն արդեն պետք է տաս». Փաշինյանը գաղտնիք բացեց Լևոն Տեր–Պետրոսյանի հետ հանդիպումից
«Հողերն արդեն պետք է տաս». Փաշինյանը գաղտնիք բացեց Լևոն Տեր–Պետրոսյանի հետ հանդիպումից
14:35
14 Ապրիլի 2021
Փաշինյան. ապրիլյան պատերազմը սկսվել է, երբ հայկական կողմը հրաժարվել է միջնորդների առաջարկած միջանկյալ կարգավիճակի պահանջից
Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլյան պատերազմը սկսվել է, երբ հայկական կողմը հրաժարվել է միջնորդների առաջարկած միջանկյալ կարգավիճակի պահանջից
13:15
14 Ապրիլի 2021
Փաշինյանն Օնիկ Գասպարյանին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին մեղադրել է ստի մեջ. ՎԻԴԵՈ