Արմեն Սարգսյանն ավարտել է հետազոտություններն ու անցել սովորական աշխատանքային ռեժիմի
12.03.2021,
23:15
Այսօր ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ նախագահի մոտ կորոնավիրուսով պայմանավորված բարդություններ են առաջացել
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Նախագահն արդեն ավարտել է հետազոտությունները և անցել սովորական աշխատանքային ռեժիմի:
Այսօր ավելի վաղ տեղեկություններէին տարածվել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսով պայմանավորված բարդություններ են առաջացել, և նա հետազոտություն է անցնում։–0–
