Արմեն Աշոտյանի կալանքը երեք ամսով երկարաձգվել է

12.10.2023, 10:43
ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը 3 ամսով երկարաձգվել է
Արմեն Աշոտյանի կալանքը երեք ամսով երկարաձգվել է
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը 3 ամսով երկարաձգվել է:

Մինչև որոշումը Հակակոռուպցիոն դատարանում կողմերը ներկայացրել են իրենց դիրքորորշումները: Արմեն Աշոտյանի պաշտպանական կողմը նշել է, որ բացակայում են իրենց պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքերը, հաղորդում է «Առաջին լրատվականը»:

Պաշտպանները միջնորդել են այլընտրանքային խափանման միջոցներ կիրառել՝ տնային կալանք, համակցված 40 միլիոն դրամ գրավով և երաշխավորություն: Հանրային մեղադրողները, մինչդեռ, պնդել են՝ Աշոտյանի կողմից քննությանը խոչընդոտելու ռիսկը բարձր է:

Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու և գույքի հափշտակություն կազմակերպելու համար:–0–