Արմավիրում գրանցված ավտովթարի հետևանքով մահացել է «Նոա» ֆուտբոլային ակադեմիայի 15–ամյա սանը

31.05.2022, 15:45
Արմավիրում գրանցված ավտովթարի հետևանքով մահացել է «Նոա» ֆուտբոլային ակադեմիայի 15–ամյա սանը
Արմավիրում գրանցված ավտովթարի հետևանքով մահացել է «Նոա» ֆուտբոլային ակադեմիայի 15–ամյա սանը
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցած Արմավիրի մարզում։

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, ժամը 21:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 17-ամյա Արամ Բ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ու գլխիվայր հայտնվել ջրատարի մեջ: Վթարի հետևանքով ուղևորը մահացած վիճակում տեղափոխվել է «Վաղարաշապատ» բժշկական կենտրոն:

Ինչպես նշվում է «Նոա» ֆուտբոլային ակումբի Facebook–յան էջում, ավտովթարի հետևանքով մահացել է «Նոա» ակադեմիայի սան, 15-ամյա Կարեն Խաչատրյանը։

«Աստված հոգիդ լույսի մեջ պահի, սիրելի Կարեն։ «Նոա» ակումբի և ակադեմիայի անունից ցավակցություն ենք հայտնում Կարենի ընտանիքին և բոլոր մտերիմներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–