Արմավիրում 54000 ժամկետանց ձու է ոչնչացվել. կարգավորիչ (ՖՈՏՈ)

18.02.2020, 16:03
Հայտնաբերվել է նաև  մոտ 130 հազար «ապագայի» մակնշմամբ ձու.ՖՈՏՈ
Արմավիրում 54000 ժամկետանց ձու է ոչնչացվել. կարգավորիչ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Վերջին շրջանում հանրապետությունում նկատվող սննդային ձվի գերարտադրությամբ պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում ձվի շուկայում, մասնավորապես՝ ձու արտադրող կազմակերպություններում, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

 - рис.1

Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող «Մյաս» ՍՊԸ-ում (Բաղրամյանի թ/ֆ) Տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի մասնագետները հայտնաբերել են 150 արկղ՝ 54000 հատ, ժամկետանց ձու, որը տեղում ոչնչացվել է:

 - рис.2

ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Լուսակերտ» ՍՊ ընկերությունում անցկացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերել են մոտ 130000 «ապագայի» մակնշմամբ հավկիթներ, որոնց վրա մակնշված է եղել 2020 թվականի 19-ը, 20-ը, 22-ը:

 - рис.3

«Տրվել է արտադրանքի իրացումը կասեցնելու կարգադրագիր, կատարվել է նմուշառում՝ թարմությունը որոշելու նպատակով: Լաբորատոր փորձաքննության արդյունքները կներկայացվեն հաջորդիվ», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–

 - рис.4