431.27
5.71
396.02
-4
Եղանակը Երևանում
Հայ

Արի գնանք կինո. հայտնի է, թե որտեղ է գործելու երևանյան ավտոկինոթատրոնը

18:32
01 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսին Երևանում կբացվի առաջին ավտոկինոթատրոնը։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց RiverSide ընկերության համահիմնադիր Հովհաննես Վահրամյանը, ավտոկինոթատրոնը գտնվելու է «Մերիդիան» էքսպո–կենտրոնի մոտակայքում` Ոսկերիչների փողոցի վրա։

Ավտոկինոթատրոնի տարածքում կարող է տեղակայվել մինչև 82 ավտոմեքենա։

Նախատեսվում է ամեն օր կազմակերպել երկու կինոդիտում` ժամը 20։30–ին և 23։30–ին։

Ցուցադրվելու են հիմնականում պրեմիերաներ, չնայած հնարավոր են նաև լայն վարձույթի ֆիլմերի ցուցադրություններ։

Ինչպես նշեց Վահրամյանը, մարդիկ կարող են մեքենայով մտնել կինոթատրոնի տարածք, միացնել ձայնը ռադիոընդունիչի միջոցով ու դիտել ֆիլմը մեծ էկրանի վրա։

Տարածքում գործելու են նաև բար և սննդի կետեր։ Հետագայում նախատեսվում է կազմակերպել կինոդիտումներ ոչ միայն մեքենաներում, այլև բաց երկնքի տակ։

Վահրամյանի խոսքով, կինոթատրոնը մտածված է որպես խոշոր հարթակ, որին կմիանան տարբեր կազմակերպություններ։ Այսպես, արդեն կան սքայբոլի և հեռադիտակի գործարկման ծրագրեր։

«Հետաքրքրությունը գերազանցեց մեր սպասումները։ Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ այս ընթացքում չեն կարողանում այցելել կինո, քանի որ կինոթատրոնները փակ են, մարդիկ նաև փնտրում են ժամանցի նոր տարբերակներ, որոնք, մեր ընդհանուր ցանկությամբ, պետք է լինեն անվտանգ», – ասաց նա` ավելացնելով, որ հետագայում հարթակը կարող է օգտագործվել նաև համերգների համար։

Վահրամյանն ընդգծեց, որ սկզբնական շրջանում կբացվի 10–14 աշխատատեղ, իսկ հետագայում այդ թիվը կարող է ավելանալ այլ կազմակերպությունների հետ համատեղ նախագծերի շնորհիվ։ Նախատեսվում է փոքր մասնաճյուղ բացել Դիլիջանում։

«Մենք ուզում ենք մարդկանց հնարավորություն տալ գալ և ներկայացնել իրենց բիզնեսը, ստեղծել հարթակ այլ բիզնեսի համար»,– ասաց նա` ավելացնելով, որ համահիմնադիրները նախագիծն իրականացնում են սեփական միջոցներով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:05
27 Հունվարի 2023
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված հայ զինծառայողի մարմինը
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված հայ զինծառայողի մարմինը
17:37
27 Հունվարի 2023
Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է 5-րդ տարին անընդմեջ (ՎԻԴԵՈ)
Հինգերորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը պահպանում է հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարի դիրքերը. ՎԻԴԵՈ
14:03
27 Հունվարի 2023
Աթենք Երևան չվերթով փորձել են ներմուծել չհայտարարագրված 10 բնական մորթե մուշտակ (ՎԻԴԵՈ)
Փորձել են Հայաստան ներմուծել չհայտարարագրված 10 բնական մորթե մուշտակ. ՎԻԴԵՈ
11:38
27 Հունվարի 2023
Հայաստանում մեծ գումար աշխատելու խոստումով ավազակային սխեմա են բացահայտել (ՎԻԴԵՈ)
Հայաստանում մեծ գումար աշխատելու խոստումով ավազակային սխեմա են բացահայտել. ՎԻԴԵՈ
10:40
27 Հունվարի 2023
Միքայել և Կարեն Վարդանյանները բանակի օրվա առթիվ 330 մլն դրամ են տրամադրել 44-օրյա պատերազմում զոհվածների անչափահաս երեխա ունեցող 1098 ընտանիքի (ՎԻԴԵՈ)
Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները հերթական բարեգործական ծրագիրն են իրականացրել. ՎԻԴԵՈ
09:59
27 Հունվարի 2023
15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով կա կալանավորված
15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով կա կալանավորված
15:49
26 Հունվարի 2023
Wizz Air–ը դեպի Երևան մի քանի նոր չվերթեր է գործարկում
Wizz Air–ը դեպի Երևան մի քանի նոր  չվերթեր է գործարկում
15:35
26 Հունվարի 2023
«Մալաթիա» տոնավաճառը ժամանակավորապես կփակվի
«Մալաթիա» տոնավաճառը ժամանակավորապես չի գործելու
15:02
26 Հունվարի 2023
Հայաստանում նոր ճանապարհայւին նշաններ կհայտնվեն
Հայաստանում նոր ճանապարհայւին նշաններ կհայտնվեն
12:31
26 Հունվարի 2023
Շիրակը նոր մարզպետ ունի
Շիրակում նոր մարզպետ է նշանակվել
12:27
26 Հունվարի 2023
Զինվորական կացարանում հրդեհի գործով ձերբակալվել է թիկունքի պետի տեղակալը
15 զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է թիկունքի պետի տեղակալը
11:57
26 Հունվարի 2023
ՀՀ քաղաքացիների համար Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի
ՀՀ քաղաքացիների համար Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի