431.27
5.71
396.02
0
Եղանակը Երևանում
Հայ

Արևը լույս է. Երևանի 90 շենքերի տանիքներին արևային համակարգեր կտեղադրվեն (ՎԻԴԵՈ)

19:45
02 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը ԵՄ աջակցությամբ այս տարի կմեկնարկի 90 շենքի տանիքներին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը: Առաջին փուլի շենքերն արդեն ընտրված են. նախատեսված 45-ի փոխարեն 50 շենք, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: 

«Արևային ֆոտովոլտային հատուկ համակարգերից ստացվող էներգիան կուղղվի վերելակների էլեկտրաէներգիայի, նաև շենքերի միջհարկային և բակային լուսավորության ապահովմանը: Ծրագրի շնորհիվ, ի դեպ, կտեղադրվեն նոր, էներգախնայող լեդ լուսատուներ», - նշում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը: 

Դավթաշենի 2-րդ թաղամասի հ. 10 շենքն այն հասցեներից է, որտեղ արդեն այս տարի բնակիչները ոչ միայն կլսեն, այլև կտեսնեն արևից ստացվող էներգիայի օգուտը: 

Загружается новость ... "Лево"

«Ծրագրի մասին գիտենք, անհամբեր սպասում ենք իրագործմանը»,-նշում են բնակիչները: 

Ծրագրում ընդգրկված բոլոր շենքերում մեկ առ մեկ մասնագիտական ուսումնասիրություններ են իրականացվել՝ սեյսմակայունությունից մինչև բնակեցվածության ցուցանիշ, որը պետք է 75-80 %-ից ցածր չլիներ: 

Չափորոշիչների համաձայն ընտրված շենքերը հիմնականում 9-14 հարկանի են, հարթ և արևկող տանիքներով: Կարևոր էր նաև սոցիալական տարբեր խմբերի ընտանիքների թիվը: 

«Նախատեսվում է նաև շենքերի՝ սոցիալապես առավել անապահով ընտանիքներին տրամադրել էներգախնայող լուսադիոդային լուսատուներ» ,-ասում է Տիգրան Սարգսյանը:

«Երևան՝ արևային համայքն» ծրագիրը քաղաքի համար ունի ինչպես էներգետիկ, սոոցիալական, այնպես նաև բնապահպանական նշանակություն: Նախագծի շնորհիվ Էապես կնվազեն ջերմոցային գազերի արտանետումները: (տարեկան շուրջ 850 տոննա CO2): 

«Ծրագիրը կարևոր է հատկապես ածխաթթու գազերի արտանետումների կրճատման առումով: Երևանը «Քաղաքապետերի դաշնագրի» անդամ է, ինչը նշանակում է, որ քաղաքը պարտավորվել է մինչև 2020թ. 20%-ով կրճատել ածխաթթու գազերի արտանետումները» ,- նշում է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին:

«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի համակարգող խորհուրդն արդեն քննարկել և հաստատել է ծրագրի բուն մեկնարկի հետ կապված տեխնիկական հարցերը:

«Համակարգը բնակիչներին կծառայի առնվազն 25 տարի: Արդյունքում քաղաքում կունենանք վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառություն»,-հավելում է Տիգրան Սարգսյանը: 

Ծրագրի բյուջեում էլ կկատարվեն փոփոխություններ, և խնայողությունների դեպքում հնարավոր կլինի ծրագրում ընդգրկել նոր շենքեր:

«Շատ կարևոր նախագիծ ենք իրականացնում, որը, հուսով եմ, որ կդառնա մշակույթ մեր քաղաքում, ինչն էլ, ըստ էության, մեր հիմնական նպատակն է»,- ընդգծում է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: 

Այժմ ծրագիրը մրցութային փուլում է: Նախատեսված աշխատանքների համար անցկացվող մրցույթներին ծանոթանալ և մասնակցել կարող են շահագրգիռ բոլոր ընկերությունները:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:34
31 Հունվարի 2023
ԱՄԷ մեկնելիս դեռևս վիզա է պետք. դեսպանությունը պարզաբանում է
Դեսպանությունից հայտնում են, որ ԱՄԷ մեկնելիս դեռևս վիզա է պետք
14:31
31 Հունվարի 2023
ՃՈ տեսուչներ են ձերբակալվել կաշառք վերցնելու մեղադրանքով
ՃՈ տեսուչներ են ձերբակալվել
12:13
31 Հունվարի 2023
Այլևս հաշմանդամության խմբեր չեն լինի. Հայաստանում վերափոխվում է հաշմանդամության գնահատման համակարգը
Այլևս հաշմանդամության խմբեր չեն լինի. Հայաստանում վերափոխվում է հաշմանդամության գնահատման համակարգը
11:31
31 Հունվարի 2023
Կապիտանը գումարի դիմաց օտարերկրյա ծառայություններին է փոխանցել գաղտնի տեղեկություններ, այդ թվում` Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկայի վերաբերյալ (ՎԻԴԵՈ)
Կապիտանը գումարի դիմաց օտարերկրյա ծառայություններին է փոխանցել տեղեկություններ Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկայի վերաբերյալ. ՎԻԴԵՈ
10:47
31 Հունվարի 2023
Զորամասի կացարանի հրդեհի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
Եվս մեկ անձ է ձերբակալվել զորամասի կացարանի հրդեհի գործով
09:39
31 Հունվարի 2023
10-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
15:49
30 Հունվարի 2023
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի 8–10 աստիճանով
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի 8–10 աստիճանով
15:45
30 Հունվարի 2023
Այսօր մինչև երեկոյան ժամը 6–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան ժամը 6–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
14:46
30 Հունվարի 2023
Armenian Card–ը զգուշացնում է. սոցցանցերում խաբեություններ պարունակող կեղծ էջեր են տարածվում
Armenian Card–ը զգուշացնում է. սոցցանցերում խաբեություններ պարունակող կեղծ էջեր են տարածվում
13:07
30 Հունվարի 2023
Երևանում ավտոբուսների համար կառանձնացվեն գծեր, որպես մեկնարկ դիտարկվում են երկու առանցքային պողոտաները
Երևանում ավտոբուսների համար կառանձնացվեն գծեր, որպես մեկնարկ դիտարկվում են երկու առանցքային պողոտաները
12:58
30 Հունվարի 2023
Հայտնի է, թե երբ այս տարի կնշվի Սուրբ Սարգսի տոնը
Հայտնի է, թե երբ այս տարի կնշվի երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը
12:27
30 Հունվարի 2023
Կանխվել է շուրջ 480 միլիոն դրամի ոսկյա զարդերի անօրինական տեղափոխում (ՎԻԴԵՈ)
Իրավախախտման առարկա հանդիսացող մեկ ոսկյա շղթայի քաշը տատանվում է 2,5 կգ-ի սահմաններում, իսկ արժեքը հասնում է 52 մլն դրամի. ՎԻԴԵՈ