630.16
7.24
518.61
+21
Եղանակը Երևանում
Հայ

Առևանգում, ծեծ, թմրանյութեր. ՔԿ–ն պարզաբանում է ներկայացրել Քաջարանում տեղի ունեցած առևանգման դեպքի առթիվ քրգործի վերաբերյալ

00:22
25 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայություն։

Загружается новость ... "Лево"

2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ․ Հ․-ն, նրա եղբայրը՝ Լ․ Հ․-ն, Խ․ Մ․-ն և Մ․ Ս․-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շ. Մ․-ին և Խ.Մ․-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, Ա․ Հ․-ի և Գ․ Մ․-ի հետ ծեծի ենթարկել նրան:

«Շուրջ կես ժամ ծեծելուց հետո, Շ. Մ․-ին « Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա․Պ․-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ.Մ․-ի եղբայրը՝ Գ.Մ․-ն և Ա․Փ․-ն, ինչպես նաև ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետևանքով ծեծկռտուքը դադարել է: Քրեական գործի նախաքննության ընթացքում, Ա․Պ․-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

2020թ․մայիսի 24-ին Խ․ Մ-ն, Մ․ Ս-ն և Լ․ Հ-ն ձերբակալվել են` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մարդուն առևանգելը), իսկ Ա․Պ-ն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։

Իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ համայնքի ղեկավարի մասնակցությունը դեպքերին ստուգելու և նրա դերակատարումը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Միաժամանակ ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է չխոչընդոտել քրեական գործի քննությանն ու արդարադատության իրականացմանը, քանի որ դրա համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–



Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
13 Հունիսի 2021
Բարդագույն վիրահատություն Երևանում. բժիշկները փրկել են փոքրիկ Նանեի կյանքը, նրա մոտ ներարգանդային կյանքում հայտնաբերվել էր պարանոցի գոյացություն (ՖՈՏՈ)
Բարդագույն վիրահատություն Երևանում. բժիշկները փրկել են փոքրիկ Նանեի կյանքը, նրա մոտ ներարգանդային կյանքում հայտնաբերվել էր պարանոցի գոյացություն.ՖՈՏՈ
09:59
13 Հունիսի 2021
Սյունիքի մարզի Տեղ գյուղի ասահմանային հատվածում,երկու բնակիչ, տրակտորներով, հայտնվել են ադրբեջանական տարածքում. ՊՆ-ն պարզաբանում է
Սյունիքի մարզի Տեղ գյուղի ասահմանային հատվածում,երկու բնակիչ, տրակտորներով, հայտնվել են ադրբեջանական տարածքում. ՊՆ-ն պարզաբանում է
23:58
12 Հունիսի 2021
Ադրբեջանից 15 գերիների վերադարձի համար Հայաստանի կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը.Մանե Գևորգյան
Մանե Գևորգյանը հայտարարել է, որ Ադրբեջանից 15 գերիների վերադարձի համար Հայաստանի կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը
20:43
12 Հունիսի 2021
Ադրբեջանից վերադառնում է 15 հայ գերի.Փաշինյան
Փաշինյանը տեղեկացրեց, որ 15 հայ գերիներ վերադարձել են ադրբեջանական գերությունից
10:14
12 Հունիսի 2021
Գնդակոծություն սահմանի՞ն, Քոչարյանը անցե՞լ է Փաշինյանին և ո՞վ է ծեծել Հակոբ Արշակյանին. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Գնդակոծություն սահմանի՞ն, Քոչարյանը անցե՞լ է Փաշինյանին և ո՞վ է ծեծել Հակոբ Արշակյանին. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
20:52
11 Հունիսի 2021
Դեմկուսը կբողոքարկի ԿԸՀ կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը
Դեմկուսից նշում են, որ Արզաքանցյանին չգրանցելու որոշումը կայացվել է ճնշման ներքո, քանի որ Դեմկուսը վերածվել է լուրջ ուժի, իսկ Տիգրան Արզաքանցյանն այս ընթացքում ձեռք է բերել այնպիսի համբավ, որ վայելում է տասնյակ հազարավոր ընտրողների վստահությունը
20:09
11 Հունիսի 2021
Հայկական ԶՈւ–ն հերթական անգամ կանխել Գեղարքունիքում Ադրբեջանի կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները.ՊՆ
Հայկական ԶՈւ–ն հերթական անգամ կանխել Գեղարքունիքում Ադրբեջանի կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները
18:53
11 Հունիսի 2021
Այսօր Ստեփանավանում պտտահողմ է գրանցվել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Ստեփանավանում գրանցված պտտահողմի լուսանկար է հրապարակել
16:06
11 Հունիսի 2021
Քոչարյանի դաշինքն առաջ է անցել Փաշինյանի կուսակցությունից պոտենցիալ ընտրողների թվով. Gallup–ի հարցում
Քոչարյանի դաշինքն առաջ է անցել Փաշինյանի կուսակցությունից պոտենցիալ ընտրողների թվով. Gallup–ի հարցում
15:25
11 Հունիսի 2021
Գործարկվելու են Շարմ Էլ Շեյխ -Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղիղ չվերթեր
Գործարկվելու են Շարմ Էլ Շեյխ -Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղիղ չվերթեր
13:29
11 Հունիսի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում
Ծրագիրն ուղղված է ֆինանսական աջակցության ցուցաբերմանը սկսնակ գործարարներին, ովքեր սկսում են բիզնեսը զրոյից, և հանդիսանում է հիանալի հնարավորություն իրենց ծրագրերն իրագործելու համար
11:26
11 Հունիսի 2021
Հայաստանը կհրաժարվի «կոնյակ» ապրանքանիշից ԵՄ–ից ստացվող 3մլն եվրոյի դիմաց
Հայաստանը կհրաժարվի «կոնյակ» ապրանքանիշից ԵՄ–ից ստացվող 3մլն եվրոյի դիմաց