525.36
7.42
476.73
+18
Եղանակը Երևանում
Հայ

Արենիում կառուցվող «Թուֆենկյան» հյուրանոցն ամենամեծն է լինելու ՀՀ–ում. վարչապետն ընդունել է ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանին

20:26
19 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար և ճանաչված դիզայներ Ջեյմս Թուֆենկյանին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Վարչապետը ողջունել է Ջեյմս Թուֆենկյանի գործունեությունը Հայաստանում և Արցախում՝ նշելով, որ «Թուֆենկյան» հիմնադրամի միջոցով տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացումը կարևոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի զարգացման համար: 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը տնտեսական հեղափոխություն իրականացնելու շրջանակում բարեփոխումներ է իրականացնում գործարար միջավայրի շարունակական բարելավման, բիզնես նախաձեռնությունների խթանման, օրենսդրական կարգավորումների պարզեցման և մի շարք այլ ուղղություններով, որոնք կդյուրացնեն բիզնես գործունեությունը Հայաստանում և կխթանեն ներդրումների ներգրավումը: 

Загружается новость ... "Лево"

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է՝ կառավարության առաջնահերթ խնդիրներից է երկրում նախաձեռնողականության խթանումը, քանի որ խնդիրների լուծման կարելի է հասնել միայն աշխատանքի միջոցով: 

Ջեյմս Թուֆենկյանը նշել է, որ Սփյուռքում ոգևորությամբ և հպարտությամբ են հետևում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, և սփյուռքահայերի շրջանում մեծ ցանկություն ու հետաքրքրություն կա՝ հայրենիք այցելելու, կատարվող գործընթացներին տեղում ծանոթանալու, երկրի զարգացման ծրագրերում ներգրավվելու և իրականացվող բարեփոխումներին աջակցելու առումով: 

Նա նշել է, որ իր փորձով կարող է ներկայացնել այն դրական փոփոխությունները, որոնց հետ անձամբ է առնչվել, այն է՝ նոր մշակույթի ներդրում բիզնես գործունեության մեջ, գործարարությամբ զբաղվելու համար առկա կարգավորումների էական դյուրացում և այլն: Ջեյմս Թուֆենկյանի խոսքով՝ նշված բարեփոխումները կարևոր նշանակություն ունեն ներդրումների ներգրավման տեսանկյունից, և արդեն իսկ կատարված նորամուծությունները լուրջ դրական ազդակ են բիզնեսի համար: 

Վարչապետը և Ջեյմս Թուֆենկյանը քննարկել են «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը և մասնավորապես, անդրադարձել Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում կառուցվող հյուրանոցային համալիրի ներդրումային ծրագրին: 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հյուրանոցի կառուցումը՝ նշելով, որ դա իր հետևից շղթայական դրական էֆեկտներ կբերի ոչ միայն Արենիի, այլև շրջակա համայնքների համար՝ կբարելավի բիզնես միջավայրը Վայոց Ձորում, կխթանի ինչպես արտագնա, այնպես էլ ներգնա զբոսաշրջությունը, կնպաստի տնտեսական ակտիվությանը, ենթակառուցվածքների բարելավմանը: 

Ջեյմս Թուֆենկյանը նշել է, որ կառուցվող «Թուֆենկյան» հյուրանոցն ամենամեծն է լինելու Հայաստանում, և նախատեսվում է այն շահագործման հանձնել երկու տարուց: 

Նա ընդգծել է, որ պատրաստ է շարունակելու զարգացման ծրագրերի իրականացումը և՛ Հայաստանում, և՛ Արցախում և աջակցել կառավարությանը բարեփոխումները կյանքի կոչելու գործում: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ: 

Գործարար Ջեյմս Թուֆենկյանը Հայաստանում և Արցախում ներդրումներն ու ծրագրերն իրականացնում է «Tufenkian Foundation» հիմնադրամի միջոցով: Հայաստանում հիմնադրամի ծրագրերն ուղղված են աղքատության հաղթահարմանը, կրթական հնարավորությունների ստեղծմանը, շրջակա միջավայրի պահպանությանը, սոցիալական արդարությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը և այլն։ Հիմնադրամը լայնածավալ ենթակառուցվածքային և զարգացման ծրագրեր է իրականացրել և իրականացնում նաև Արցախում:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:05
11 Հոկտեմբերի 2019
Առաջին անգամ Վանաձորում կանցկացվեն Երևանի օրեր. ԾՐԱԳԻՐ
Արամ MP3, «Գաթա բենդ». Վանաձորում առաջին անգամ կանցկացվեն Երևանի օրեր։
15:56
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը ծխելու դեմ վճռական պայքար է սկսում
Հայաստանը սկսում է պասիվ և ակտիվ ծխելու դեմ օրենսդրական պայքար։
12:12
11 Հոկտեմբերի 2019
Երևանում երիտասարդի սպանությունը բացահայտվել է. ոստիկանություն
Բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը։
10:48
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը մեկ օրով անձրևային գոտում կհայտնվի
Հայհիդրոմետկենտրոնաը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
11 Հոկտեմբերի 2019
Հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
19:20
10 Հոկտեմբերի 2019
Թուրքիայի ներխուժումը Սիրիա արթնացնում է Հայոց Ցեղասպանության մասին հուշերը. Գարեգին Բ
Նշվում է, որ Թուրքիայի կողմից հարձակումների վտանգը արթնացնում է նույն պետության կողմից 1915-23թթ. իրագործված Հայոց Ցեղասպանության մասին հուշերը
18:05
10 Հոկտեմբերի 2019
Սիրիայից հայերի տարհանման անհրաժեշտություն այս պահին չկա. ԱԳՆ
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական օպերացիա սկսելու մասին
17:42
10 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր 72-րդ` «Արարատ» մասնաճյուղը
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց հերթական մասնաճյուղ Արարատի մարզում:
17:06
10 Հոկտեմբերի 2019
Վայոց Ձորի մարզպետն ազատվել է պաշտոնից` սպային ծեծելու միջադեպի ֆոնին
Հայաստանի կառավարոթյունը հինգշաբթի նիստում որոշում է կայացրել Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։
16:29
10 Հոկտեմբերի 2019
Էրեբունի-Երևան 2801-ը` ձեր սրտով. տոնական միջոցառումները` հակիրճ
Երևանի 2801-ամյակի այս տարվա տոնական միջոցառումներն ապակենտրոնացված բնույթ կկրեն
13:29
10 Հոկտեմբերի 2019
Սևանում տեղեր կան, որ եթե այնտեղ մի զբոսաշրջիկ հայտնվի, ում տենա կասի՝ Հայաստան հանկարծ չգնաք. ՀՀ վարչապետ
«Էդ մարդիկ աղտոտում են Սևանը ու կառավարությունից  պահանջում են, որ քաղաքացիներին ուղղորդեն՝ գնան իրենց հավաբուն հիշեցնեղ օբյեկտներում հաց ուտեն», – նշեց Փաշինյանը։
12:22
10 Հոկտեմբերի 2019
Հայտնի են Գյումրու դպրոցում ռումբի ահազանգի հեղինակները
Հայտնի են Գյումրու դպրոցում ռումբի ահազանգի հեղինակները: