431.08
4.38
402.99
+12
Եղանակը Երևանում
Հայ

Արդյոք կորոնավիրուսով հիվանդացած անձը պե՞տք է պատվաստվի, թե՞ ոչ.ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

23:25
30 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, հղում անելով ԱՀԿ–ին և Մեծ Բրիտանիայի վիճակագրական ազգային կենտրոնին, պարզաբանել է` արդյոք կորոնավիրուսով հիվանդացած անձը պետք է պատվաստվի, թե ոչ։ 

Загружается новость ... "Лево"

Ապացուցողական բժշկության տվյալներով, դեռևս չկա հակամարմինների հստակ սահմանված մակարդակ, որը կպաշտպանի անձին վարակվելուց:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի առաջարկում արյան մեջ հակամարմինների մակարդակի որոշում՝ մինչև պատվաստումը: COVID-19-ի դեմ պատվաստումն կարող է իրականացվել՝ անկախ տվյալ անձի նախկինում ախտանշանային կամ անախտանիշ COVID-19-ով հիվանդանալու փաստից», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Ներկայումս, դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ է պաշտպանված տվյալ անձը COVID-19-ով հիվանդանալուց և ապաքինվելուց հետո: Հետևաբար, կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) նախկինում հիվանդացած լինելու փաստը և արյան մեջ հակամարմինների առկայությունը հակացուցում չէ պատվաստվելու համար, քանի որ գրանցվում են նաև ծանր ընթացքով կրկնավարակի դեպքեր, իսկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը: 

Կենտրոնից նաև նշում են որ Մեծ Բրիտանիայի վիճակագրական ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ հավանականությունը քիչ է, որ ամբողջովին պատվաստված անձը կարող է մահանալ կորոնավիրուսից: Հունվարի 2-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Անգլիայում կորոնավիրուսից մահացել է 51,281 հազար մարդ, որոնցից ընդամենը 1.2%-ն է պատվաստված եղել: Կենտրոնը նշում է նաև, որ այդ մահերից որոշները սպասելի էին, քանի որ պատվաստանյութերը 100 տոկոսով արդյունավետ չեն, և երկրորդ դեղաչափը ստանալուց հետո առնվազն երկու շաբաթ է անհրաժեշտ ամբողջական պաշտպանություն ձևավորելու համար:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:31
24 Նոյեմբերի 2023
Սուրենյանը Ստեփանավանի երկնքում գրանցված հետաքրքիր երևույթի լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Ստեփանավանի երկնքում գրանցված հետաքրքիր երևույթի լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
22:24
24 Նոյեմբերի 2023
ՊՆ-ն մեկնաբանել է Սյունիքում ՊՆ ԿԱՄԱԶ-ի կողաշրջման և զինծառայողների վիրավորման մասին լուրերը
ՊՆ-ն մեկնաբանել է Սյունիքում ՊՆ ԿԱՄԱԶ-ի կողաշրջման և զինծառայողների վիրավորման մասին լուրերը
18:12
24 Նոյեմբերի 2023
Կոնվերս Բանկ. Ինչու՞ գնել պարտատոմս
Գումար խնայելու համար անհրաժեշտ է համապատասխան գիտելիք և կամք, իսկ ներդնելու համար՝ ռիսկերը հավասարակշռելու և ներդրումային լավագույն գործիքներ ընտրելու հմտություն
18:06
24 Նոյեմբերի 2023
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական Միությունը Արդշինբանկին տրամադրել են վարկ ՄՓՄՁ զարգացման համար
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական Միությունը Արդշինբանկին տրամադրել են 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկավորում
14:35
24 Նոյեմբերի 2023
Ավելի քան 87 մլն դրամ է հատկացվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերի համար
Ավելի քան 87 մլն դրամ է հատկացվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերի համար
13:20
24 Նոյեմբերի 2023
Մեկուկես տարի անց մեղադրանք է առաջադրվել լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան փաստով
Լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել մեկուկես տարի անց
11:43
24 Նոյեմբերի 2023
Այսօր մինչև 15։00–ն ջուր չի լինի Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
Այսօր մինչև 15։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
10:21
24 Նոյեմբերի 2023
Կառավարությունը 60,8մլն դրամ կուղղի Սևանում ջրային պարեկների համար 4 շարժական տնակների տեղադրման համար
Կառավարությունը 60,8մլն դրամ կուղղի Սևանում ջրային պարեկների համար 4 շարժական տնակների տեղադրման համար
10:15
24 Նոյեմբերի 2023
Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանի Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
16:02
23 Նոյեմբերի 2023
Արդշինբանկը և Դալան Տեխնոպարկը կնքեցին համագործակցության պայմանագիր
Համաձայնագրի ստորագրումը կազմակերպված էր Դալանի շինարարական հրապարակում, որտեղ ներկա էին նախագծում ներգրավված ընկերությունների ներկայացուցիչներ, հյուրեր, գնորդներ
15:49
23 Նոյեմբերի 2023
ԵՊՀ–ի պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է․ նախարար
ԵՊՀ–ում գրանցված պայթյունի հետևանքով տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է