415.48
6.71
405.78
+25
Եղանակը Երևանում
Հայ

Արդշինբանկն առաջարկում է վարկերի վերաֆինանսավորում ավելի լավ պայմաններով

15:36
16 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Արդշինբանկը հաճախորդներին ընձեռում է հնարավորություն վերաֆինանսավորել այլ բանկերում արդեն գոյություն ունեցող անշարժ գույքի գրավով վարկերն ավելի ցածր տոկոսադրույքով, առանց միջորդավճարներ, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը:

Վերաֆինանսավորումը վարկառուներին թույլ կտա բարելավել վարկի պայմանները. ստանալ ավելի լավ տոկոսադրույք, երկարացնել ժամկետը և նվազեցնել ամսական վճարումը: Բացի այդ, վերաֆինանսավորելիս կարող եք երկու կամ երեք վարկ միավորել մեկի մեջ, ինչը գործնականում նշանակում է նոր վարկով տարբեր ժամկետներում վերցրած սպառողական վարկերի մարում և անցում նոր՝ մեկ ժամանակացույցով մարման գրաֆիկի: 

Անշարժ գույքի գրավով վարկերի վերաֆինանսավորումն Արդշինբանկն իրականացնում է ՀՀ դրամի համար սկսած 13,5%, ԱՄՆ դոլարի՝ 11.5%, իսկ եվրոյի դեպքում 10.5% տարեկան տոկոսադրույքով: Տարեկան փաստացի տոկոսադրույքը 12,8% -ից առավելագույնը 22.9% է: Վարկերը տրամադրվում են մինչև 15 տարի մարման ժամկետով, առանց եկամուտների վերլուծության հնարավորության, մայր գումարի մարման մինչև 24 ամիս արտոնյալ ժամկետի և վճարումները մինչև 6 ամիս հետաձգելու հնարավորությամբ։ 

Վարկի նախնական տրամադրման որոշումը բանկում կայացվում է 5 րոպեում: 

Վարկի հայտը կարելի է ներկայացնել Արդշինբանկի մասնաճյուղերից ցանկացածում, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում: Անշարժ գույքի գրավով վարկերի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել բանկի կայքէջում կամ զանգահարելով Բանկի շուրջօրյա Կոմունիկացիոն կենտրոն 012 22 22 22  հեռախոսահամարով:

Նշենք, որ Արդշինբանկը 2022 թվական է մուտք գործել 2 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվներով, որը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 15%-ը։ Բանկի սեփական կապիտալը գերազանցել է 200 մլն ԱՄՆ դոլարը։ Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է Հայաստանի բանկային համակարգում և ներկայումս ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 42-ը գտնվում են մարզերում, իսկ 21-ը՝ հանրապետության մայրաքաղաքում։ Մայիսին սպասվում է Արդշինբանկի ևս մեկ մասնաճյուղի բացում՝ Կոտայքի մարզում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:31
10 Օգոստոսի 2022
Կրակային դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
Կրակային դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
16:17
10 Օգոստոսի 2022
Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի փակ հատվածի երթևեկությունը վերականգնվել է
Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի փակ հատվածի երթևեկությունը վերականգնվել է
15:50
10 Օգոստոսի 2022
Բացահայտվել են Իրանից վառելիքի անօրինական մատակարարման սխեմաներ (ՎԻԴԵՈ)
Բացահայտվել են Իրանից վառելիքի անօրինական մատակարարման սխեմաներ. ՎԻԴԵՈ
14:24
10 Օգոստոսի 2022
Globbing–ի, Onex–ի և Հայփոստի ծառայության նկատմամբ վարույթ է հարուցվել
Globbing–ի, Onex–ի և Հայփոստի ծառայության նկատմամբ վարույթ է հարուցվել
12:37
10 Օգոստոսի 2022
Փակ է Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի մի հատվածի երթևեկությունը (ՖՈՏՈ)
Փակ է Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի մի հատվածի երթևեկությունը. ՖՈՏՈ
11:58
10 Օգոստոսի 2022
Երևանում սպասվում է +42. Իրաքից տաք հոսանքներ են ներթափանցում
Երևանում սպասվում է +42. Իրաքից տաք հոսանքներ են ներթափանցում
11:46
09 Օգոստոսի 2022
Ուշադրություն. ժամանակավորապես կփակվի դեպի միջպետական ճանապարհ տանող առանցքային կամրջի մի հատվածը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. ժամանակավորապես կփակվի դեպի միջպետական ճանապարհ տանող առանցքային կամրջի մի հատվածը. ՍԽԵՄԱ
10:08
09 Օգոստոսի 2022
Մի շարք զինծառայողներ տեղափոխվել են ռազմական ոստիկանություն
Մի շարք զինծառայողներ տեղափոխվել են ռազմական ոստիկանություն
15:26
08 Օգոստոսի 2022
ՊԵԿ–ը զգուշացնում է. ակտիվ վարչարարություն է սկսում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների պահպանման մասով
ՊԵԿ–ը զգուշացնում է. ակտիվ վարչարարություն է սկսում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների պահպանման մասով
13:16
08 Օգոստոսի 2022
Հայաստանում շքեղ աստղաթափ է սպասվում
Երկնակամարում ֆանտաստիկ տեսարաններ են սպասվում
10:01
08 Օգոստոսի 2022
Հայաստանում պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել
Հայաստանում պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել
17:32
07 Օգոստոսի 2022
Հակառակորդի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել
Հակառակորդի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել