631.17
7.03
523.1
+28
Եղանակը Երևանում
Հայ

Արդշինբանկն ամբողջովին արդիականացրել է իր մասնաճյուղերը Հրազդանում և Դիլիջանում (ՖՈՏՈ)

16:25
01 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 31-ից Հրազդան և Դիլիջան քաղաքների բնակիչները կսպասարկվեն Արդշինբանկի նորացված, ժամանակակից մասնաճյուղերում: Մասնաճյուղերում ամենակարևորը վերանորոգումը չէ, այլ հաճախորդների սպասարկման նոր հարմարավետ պայմանները, ինքնասպասարկման համար հատկացված 24/7 հատվածը, և մոտեցումը՝ անգամ ամենահեռավոր մարզերի բնակիչներին և տարածաշրջանի բիզնեսներին հասանելի դարձնել բանկային բոլոր ծառայությունները: Հանդիսավոր բացմանը ներկա էին բանկի ղեկավարները, պաշտոնյաներ, հաճախորդներ, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը:

Ардшинбанк

Ողջույնի խոսքում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մասնավորապես նշեց, որ Տավուշի մարզը բիզնեսի զարգացման մեծ հնարավորություններ ունի, որն անհնար է իրականացնել առանց ֆինանսական գործիքների. «Մենք հսկայական ներդրումային ծրագերի հնարավորություն և ներուժ ունենք, և շատ կարևոր է բիզնեսի և բանկի համագործակցությունը:  Արդշինբանկի ներդրումը և վերանորոգված մասնաճյուղի բացումը դիտարկում ենք ոչ միայն որպես մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, այլ նաև նոր բովանդակության ներմուծում և ռեգիոնալ զարգացման հնարավորություն՝ հատկապես բիզնեսին ուղղված»:

Նորացված մասնաճյուղերը կգործեն Հրազդանում՝ փ. Սպանդարյան 5/1 (երկուշաբթի - ուրբաթ 09: 15-16:45), Դիլիջանում՝ փ. Մյասնիկյան 60 (երկուշաբթի - ուրբաթ 09: 15-16:45) հասցեներում:

Ардшинбанк

Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրենի տեղակալ - վարչության պետ Արսեն Թամազյանը շնորհակալություն հայտնեց Հրազդան և Դիլիջան մասնաճյուղերի հաճախորդներին համագործակցության, ցուցաբերած վստահության և հավատարմության համար` նշելով. «Մենք փորձում ենք անել հնարավորը, որպեսզի յուրաքանչյուր հաճախորդ, անկախ նրանից, որ մարզում է գտնվում, ստանա արագ և որակյալ սպասարկում: Մասնաճյուղային ցանցի արդիականացման լայնածավալ ծրագրի շրջանակներում վերաբացում ենք արդեն 60 մասնաճյուղերից 54-րդ և 55-րդ մասնաճյուղերը»:

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը ամենամեծ ցանցերից մեկն է Հայաստանում: Այսօր բանկն ունի 60 գործող մասնաճյուղ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:19
14 Մայիսի 2021
Արդշինբանկը՝ Հանրային հեռուստատեսությամբ Օլիմպիական խաղերի հեռարձակման հովանավոր
Արդշինբանկը դարձավ Հանրային հեռուստատեսությամբ Տոկիոյում անցկացվող Օլիմպիական խաղերի ուղիղ հեռարձակման հովանավորը
11:29
14 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 230 նոր դեպք, 712 մարդ առողջացել է, 10 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.  հաստատվել է 230 նոր դեպք, 712 մարդ առողջացել է, 10 մարդ մահացել է
10:59
14 Մայիսի 2021
Ադրբեջանի ԶՈւ–ն մնում է Սյունիքում. հայկական կողմը կոշտ պահանջել է դուրս բերել զորքը.ՊՆ
Ադրբեջանական ԶՈւ–ն այս պահին գտնվում է հայկական տարածքում` սահմանամերձ Սյունիքի մարզում.ՊՆ–ից մանրամասնում են
09:37
14 Մայիսի 2021
Քոչարյանը շտապ մեկնել է Մոսկվա, Սյունեցիները ջոկատներ են կազմում, ոստիկաններն էլ նոր թափ են ստանում. ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Քոչարյանը շտապ մեկնել է Մոսկվա, Սյունեցիները ջոկատներ են կազմում, ոստիկաններն էլ նոր թափ են ստանում. ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
21:50
13 Մայիսի 2021
ԱԱԾ-ն հերքում է մի խումբ անձանց կողմից Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը անցնելու մասին լուրը
ԱԱԾ-ն հերքում է մի խումբ անձանց կողմից Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը անցնելու մասին լուրը
19:51
13 Մայիսի 2021
Այսօր Ադրբեջանի ԶՈւ–ն փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում.ՊՆ
Այսօր Ադրբեջանի ԶՈւ–ն փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում
19:31
13 Մայիսի 2021
Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ–ին (ՎԻԴԵՈ)
Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ–ին. Փաշինյանի հայտարարությունը.ՎԻԴԵՈ
19:11
13 Մայիսի 2021
Փաշինյանը հանդես է գալիս հայտարարությամբ ԱԽ նիստում (ՈւՂԻՂ)
Փաշինյանը հանդես է գալիս հայտարարությամբ ԱԽ նիստում (ՈւՂԻՂ)
17:38
13 Մայիսի 2021
ՀԱՊԿ–ում հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են ձեռնարկել գործողություններ Սյունիքում տիրող իրավիճակի կապակցությամբ
ՀԱՊԿ–ը մեկնաբանել է Սյունիքի մարզում հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
16:54
13 Մայիսի 2021
Անվտանգության խորհրդի նիստն ավարտվեց, ուժային կառույցների ղեկավարները շտապ հեռացան կառավարության շենքից (ՎԻԴԵՈ)
Անվտանգության խորհրդի նիստն ավարտվեց, ուժային կառույցների ղեկավարները շտապ հեռացան կառավարության շենքից.ՎԻԴԵՈ
16:37
13 Մայիսի 2021
Հայտնի են միասնական քննությունների օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2021 թվականի միասնական քննությունների օրերը