ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի արտահանձնումն իրականացվում է միջազգային պայմանագրի շրջանակում, երեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է Պրահայում նախորդ տարվա դեկտեմբերին Ինտերպոլի և Չեխիայի ոստիկանության կողմից։ Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել է Գվատեմալայի կեղծ անձնագիր` Ֆրանկլին Գոնսալեսի անունով։ Պրահայի դատարանը թույլատրել է Սարգսյանի արտահանձնումը Հայաստան։
«Կատարված ընթացակարգերը դժվար թե հնարավոր լիներ իրականացնել ավելի արագ», – նշեց նա` պատասխանելով արտահանձնման ժամկետների մասին հարցին։
Նախարարի խոսքով, դեռևս հայտնի չէ կբողոքարվկի՞, արդոք, արտահանձնման որոշումը, թե՞ ոչ և դրա համար որքան ժամանակ կպահանջվի։–0–