438.63
4.38
404.42
-3
Եղանակը Երևանում
Հայ

Առցանց ապառիկ գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ԻԴԵԱԼ համակարգ»-ի միջոցով

18:30
11 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել եզակի հնարավորությունից` ձևակերպել ապառիկ վարկ անմիջապես կայքից և ստանալ զեղչեր, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Այսուհետ վարկի ձևակերպման  և առցանց գնումներ կատարելու  գործընթացը դարձել է առավել հարմարավետ և հասանելի․ հաճախորդը կարող է առցանց ընտրել իրեն անհրաժեշտ շինանյութ, սանհանգուցային և այլ պարագաներ և հաշված րոպեների ընթացքում ձևակերպել ապառիկ վարկային հայտ՝ առանց Բանկ և խանութներ այցելելու անհրաժեշտության:

Վարկային հայտի հաստատման դեպքում հաճախորդը SMS հաղորդագրությամբ ստանում է պրոմո-կոդ և տեղեկատվություն` հաստատված վարկի գումարի վերաբերյալ, ինչից հետո նա կարող է ընտրել անհրաժեշտ ապրանքներն «ԻԴԵԱԼ համակարգ»-ի առցանց ներկայացված լայն տեսականուց՝ վարկի հաստատված սահմանաչափի շրջանակներում: Ապրանքներն առաքվում են հաճախորդի նշված հասցեով անմիջապես հաջորդ օրը․ նա պետք է անձամբ ընդունի առաքումը և ստորագրի վարկային փաստաթղթերը: 

Առցանց ապառիկ գնումներ կատարելու քայլերի հաջորդականությունը մանրամասն ներկայացված է հետևյալ հղումով:

Մեր օրերին թվային միջավայրում առցանց գնումներ կատարելու գործընթացը դարձել է կյանքի անբաժանելի մասը: Բաց մի՛ թողեք ՎՏԲ-Հայաստան Բանկի հարմարավետ և արագ ծառայությունից օգտվելու հնարավորությունը. խնայե՛ք Ձեր ժամանակը, կատարե՛ք առցանց գնումներ «ԻԴԵԱԼ համակարգ»-ի կայքից և ավելին, ստացե՛ք 27% զեղչ առցանց գնումների համար:

«ԻԴԵԱԼ համակարգ»-ի կայքից ապրանքների գնման ապառիկ վարկերը տրամադրվում են 30 հազար ՀՀ դրամից մինչև 1,5 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան տոկոսադրույքը 0%-ից մինչև 21,5% (փաստացի տոկոսադրույք՝ 18,7%-24%), կախված տարեկան տոկոսադրույքից` կիրառվում է ամսական միջնորդավճար՝ 0%-ից մինչև 1.01%:

Ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում` հետևյալ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու