ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Զինծառայող Արման Լևոնյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
28.09.2019թ. ժամը 06:50-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արման Արմենի Լևոնյանի՝ կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–