636.4
7.1
524.48
-1
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի ԱԽ քարտուղարի կուսակցությունը կոչ է արել Հայաստանի քաղաքական և հասարակական շրջանակներին հասնել Փաշինյանի հրաժարականին

18:42
08 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախի «Արդարություն» կուսակցությունը, որը գլխավորում է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, հանդես է եկել հայտարարությամբ` կոչ անելով Հայաստանի քաղաքական և հասարակական շրջանակներին հասնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

Ներկայացնում ենք հայտարարությունն առանց փոփոխության։

«Արցախի հիմնախնդրի և միջազգային հարաբերությունների վերաբերյալ Արցախի և Հայաստանի իշխանությունների պարտվողական կեցվածքը, տրամագծորեն հակառակ քաղաքական հայտարարությունները հանգեցրեցին նրան, որ աշխարհը սկսեց Ղարաբաղյան հիմնախնդիրն ընկալել ոչ թե ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքար, այլ որպես զուտ տարածքային վեճ, որի աղետալի հետևանքները հայ ազգը կրում է այսօր:

44 օր շարունակ խաղաղ բնակչության ամենօրյա ռմբակոծությամբ, արգելված զինատեսակների օգտագործմամբ, գերիների խոշտանգմամբ պատերազմական հանցագործությունների համար չպատժված Իլհամն արդեն իրեն իրավունք է վերապահում վերահսկել հայ կամ այլ պաշտոնյաների ելքն ու մուտքը Արցախ։ Միջազգային հանրության անտարբերության, Հայաստանի և Արցախի իշխանությունների քար լռության ներքո հոխորտում է, թե` Արցախը «իրենց տարածքն է», վախեցնում է, թե` Հայաստանից Արցախ պաշտոնյայի այցի և այդպիսվ իրեն զայրացնելու դեպքում «պատասխանը շատ կոշտ կլինի»:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու պահվածքը, կոչ է անում միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին, մասնավորապես Արցախի Հանրապետությունում խաղաղարար առաքելություն իրականացնող և կողմերի միջև հրադադարի երաշխավորը հանդիսացող Ռուսաստանի Դաշնությանը դատապարտել Ալիևի նման ռազմատենչ գործելաոճը, քանզի ուժի միջոցով հակամարտությունների լուծումը կարող է աղետալի նախադեպ դառնալ այս տարածաշրջանի համար:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը փաստում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարը պետք է Արցախի Հանրապետության կարգավիճակի( մինչև հակամարտության լուծումը ստատուս քվոյի վերականգնում) և սահմանների վերականգման առումով քաղաքական բովանդակություն ստանա, այլապես առկա խնդիրներն ական են դրված տարածաշրջանի խաղաղության տակ:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը համոզված է, որ պարտություն կրած և կապիտուլյացիա կնքած ղեկավարի հետ բանակցելու ցանկություն կունենա միայն թշնամին, ով հունվարի 11-ին նոր ակնկալիքներ ունի, ուստի կոչ ենք անում ՀՀ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, հասարարակության լայն շրջանակներին օր առաջ հասնելու ՀՀ վարչապետի հրաժարականին»։–0–

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:19
20 Փետրվարի 2021
Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը ձերբակալվել են
Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը ձերբակալվել են
22:06
19 Փետրվարի 2021
Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել ԱԱԾ, փաստաբանի հայտնել է «քաղաքական գործի» մասին
Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել ԱԱԾ, փաստաբանի հայտնել է «քաղաքական գործի» մասին
19:48
19 Փետրվարի 2021
Բերման է ենթարկվել քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը
Բերման է ենթարկվել քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը
18:09
19 Փետրվարի 2021
«Իմ քայլը» պատրաստ է աջակցել՝ ստեղծելու պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, Մակունց
Մակունցն ասում է, որ «Իմ քայլը» պատրաստ է աջակցել ընդդիմությանը՝ ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի Արցախի պատերազմին առնչվող հանգամանքները
17:55
19 Փետրվարի 2021
Փաշինյանին քննադատելու համար հեռացրել են աշխատանքից, Օնիկ Գասպարյանի մեղքն ու ԱԺ-ի թեժ քննարկումները. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանին քննադատելու համար հեռացրել են աշխատանքից, Օնիկ Գասպարյանի մեղքն ու ԱԺ-ի թեժ քննարկումները. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
16:36
19 Փետրվարի 2021
Սուրենյանը զգուշացնում է. Սև ծովից ցիկլոն է ներթափանցում, ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում է ձյուն
Սուրենյանը զգուշացնում է. Սև ծովից ցիկլոն է ներթափանցում, ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում է ձյուն
14:52
19 Փետրվարի 2021
ԿԳՄՍՆ–ն արմատական փոփոխություն է առաջարկում բուհերի ընդունելության կարգում
ԿԳՄՍՆ–ն արմատական փոփոխություն է առաջարկում բուհերի ընդունելության կարգում
12:41
19 Փետրվարի 2021
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի` մինչև -22, Երևանում սպասվում է -10
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի` մինչև -22, Երևանում սպասվում է -10
12:22
19 Փետրվարի 2021
ՊՆ. ընդլայնվել է Արցախյան պատերազմի ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակը
ՊՆ. ընդլայնվել է Արցախյան պատերազմի ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակը
11:42
19 Փետրվարի 2021
Այսօր Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը
Այսօր Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը
11:30
19 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2931 թեստ, հաստատվել է 191 նոր դեպք, 213 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2931 թեստ, հաստատվել է 191 նոր դեպք, 213 մարդ առողջացել է
21:33
18 Փետրվարի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին օգտվել վարկային գծերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային գիծը՝ շահավետ և ունիվերսալ գործիք է, որը հնարավորություն է տալիս օգտվել վարկային միջոցներից անվճար