627.98
7.09
527.76
+11
Եղանակը Երևանում
Հայ

Առավոտյան ինձ հետ կապ է հաստատել վարչապետը, առաջարկել հանդիպել, ենթադրում եմ վաղը կհանդիպենք. Մարուքյան

15:45
02 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ պատրաստվում է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը քննարկելու համար։

«Առավոտյան ինձ հետ կապ է հաստատել վարչապետը և առաջարկել հանդիպել` քննարկելու այն ամենը, ինչի մասին մենք հիմա խոսում ենք` իմ առաջարկը, իր առաջարկը, ձեր առաջարկը, բոլորի առաջարկները։ Ես համաձայնություն եմ տվել։ Ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք», – ասաց Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում։

«Երբ հանդիպենք, կքննարկենք ամբողջությամբ բոլոր առաջարկները, ինչ եզրահանգում լինի, դուք կիմանաք։ Եթե մենք հասնենք համաձայնության, արտահերթ ընտրություններ կարելի է կազմակերպել արդեն այս տարի։ Ավելին, ասեմ, որ ես դեմ եմ ընտրություններն օրերով հետ գցելուն։ Ես «կողմ» եմ ընտրությունների անցկացմանը հենց հիմա», – ասաց նա։

Նրա կարծիքով, երկրում արտահերթ ընտրությունների չանցկացումը վտանգ է ներկայացնում երկրի ապագայի համար, այդ պատճառով դրանք պետք է կազմակերպել որքան հնարավոր է շուտ։

Պատասխանելով այն հարցին, թե պատկերացնու՞մ է ընտրություններ Փաշինյանի գլխավորությամբ, Մարուքյանը դրական պատասխան տվեց։

«Այո, ես երկու անգամ Սերժ Սարգսյանի օրոք եմ մասնակցել ընտրություններին։ Եթե Սերժ Սարգսյանի օրոք մասնակցել եմ, վարչապետ Փաշինյանի օրոք ինչ խնդիր կա, որ չմասնակցեմ», – նշեց նա։

Մարուքյանը հայտարարեց, որ տեղեկություններ ունի, որ «Իմ քայլի» որոշ անդամներ հիմա սահմանադրական փոփոխություններ են պատրաստում, որպեսզի Գլխավոր շտաբը մտցնեն ՊՆ–ի մեջ։

«Բայց ես նայեցի Սահմանադրությունը, տեսա, որ խորհրդարանով չեն կարող անել` առանց ռեֆերենդումի։ Հետևաբար, սա էլ է պրոբլեմ իշխանության համար։ Բայց խորհրդարանով բազմաթիվ փոփոխություններ կարող են իրենք անել», – նշեց նա։

Օրերս Մարուքյանն առաջարկել է Փաշինյանին իր տեսլականը երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար` նախագահի աշխատակազմից հետ կանչել ԳՇ պետին պաշտոնից ազատելու հրամանագիրն ու ձեռք չտալ Գլխավոր շտաբի ղեկավարությանը, դրան ի պատասխան «Լուսավոր Հայաստանը» կստորագրի ցանկացած հուշագիր` հրաժարվելով առաջադրվել կամ առաջադրել որևէ մեկին «վարչապետի հրաժարականի պայմանով, խորհրդարանը կլուծարվի (իրավունքի ուժով, խմբգր.) և կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ»։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ իրենց խմբակցությունը կընդունի Մարուքյանի առաջարկի միայն երկրորդ մասը, բայց առաջին մասն անգամ չի քննարկվում։–0–



Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:29
23 Մարտի 2021
Ադրբեջանցինե՞րն են հրկիզել արցախցուն, Օնիկ Գասպարյանը դիմելու է դատարան,արցախցի կինն ինքնահրկիզվել է. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցինե՞րն են հրկիզել արցախցուն, Օնիկ Գասպարյանը դիմելու է դատարան,արցախցի կինն ինքնահրկիզվել է. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
00:23
23 Մարտի 2021
Ջերմուկում ձնաբքի հետևանքով կորած երկու պայմանագրային զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է (ՎԻԴԵՈ)
Ջերմուկում ձնաբքի հետևանքով  կորած երկու պայմանագրային զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է. ՎԻԴԵՈ
21:28
22 Մարտի 2021
ԿԳՄՍ նախարարը մեկնաբանել է կորոնավիրուսի պատճառով հեռավար ուսուցման անցնելու մասին տեղեկությունները
ԿԳՄՍ նախարարը մեկնաբանել է կորոնավիրուսի պատճառով հեռավար ուսուցման անցնելու մասին տեղեկությունները
14:41
22 Մարտի 2021
Նորանշանակ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հանդես է եկել հայտարարությամբ (ՎԻԴԵՈ)
Նորանշանակ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հանդես է եկել հայտարարությամբ. ՎԻԴԵՈ
13:34
22 Մարտի 2021
«Հաշվեք ինքներդ». ե՞րբ Փաշինյանը հրաժարական կտա և ո՞վ կլինի իշխող ուժի դեմքն ընտրությունների ժամանակ. մեկնաբանում է նախարարը
«Հաշվեք ինքներդ». ե՞րբ Փաշինյանը հրաժարական կտա և ո՞վ կլինի իշխող ուժի դեմքն ընտրությունների ժամանակ. մեկնաբանում է նախարարը
12:42
22 Մարտի 2021
Քրեական հոդվածներով հաղորդումներ կներկայացվեն դատարան Արտակ Դավթյանին ԳՇ պետ համարելու՝ կառավարության հայտարարության մասին. Օնիկ Գասպարյանի փաստաբան
Օնիկ Գասպարյանի փաստաբանը հայտարարել է, որ քրեական հոդվածներով հաղորդումներ կներկայացվեն դատարան Արտակ Դավթյանին ԳՇ պետ համարելու՝ կառավարության հայտարարության մասին
11:23
22 Մարտի 2021
Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին
11:15
22 Մարտի 2021
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 506 նոր դեպք, 432 մարդ առողջացել է, 12 մարդ մահացել է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 506 նոր դեպք, 432 մարդ առողջացել է, 12 մարդ մահացել է
13:24
21 Մարտի 2021
Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ–ն ՌԴ–ից ձեռք է բերել ՍՈւ–30 կործանիչներն առանց զինամթերքի և պարզաբանել է պատճառը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ–ն ՌԴ–ից ձեռք է բերել ՍՈւ–30 կործանիչներն առանց զինամթերքի և պարզաբանել է պատճառը . ՎԻԴԵՈ
11:28
21 Մարտի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 4965 թեստ, հաստատվել է 586 նոր դեպք, առողջացել է 312 մարդ. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 4965 թեստ, հաստատվել է 586 նոր դեպք, առողջացել է 312 մարդ
19:22
20 Մարտի 2021
Եթե ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու ա, ես խոնարհ կանգնելու եմ. Փաշինյանի խոսքը Արագածոտնում (ՎԻԴԵՈ)
Եթե ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու ա, ես խոնարհ կանգնելու եմ. Փաշինյանի խոսքը Արագածոտնում. ՎԻԴԵՈ
18:14
20 Մարտի 2021
«Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցությունը մտադիր է մասնակցել արտահերթ ընտրություններին, բայց կան «կարմիր գծեր»
«Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցությունը մտադիր է մասնակցել արտահերթ ընտրություններին, բայց կան «կարմիր գծեր»