569.28
6.52
482.52
+25
Եղանակը Երևանում
Հայ

Արարատի մարզում կկառուցվի «Երեխաների քաղաք»

15:48
17 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Արարատի մարզում կկառուցվի «Երեխաների քաղաք» ստեղծարար կենտրոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունը հունիսի 17-ի նիստում հավանություն տվեց համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին որոշման նախագծին:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը նախագիծը ներկայացնելիս ասել է.  «Որոշման նախագծով առաջարկվում է հավանություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելու վերաբերյալ Արարատի մարզի երկու համայնքների՝ Շահումյանի և Տափերականի ղեկավարների առաջարկությանը: Նախագծի բովանդակությունը պայմանավորված է «Հայկական կարիտասի» կողմից նախաձեռնած «Երեխաների քաղաք» (ստեղծարար կենտրոն) ծրագրի իրականացմամբ»,- ասաց Տերտերյանը:

Նա հավելել է, որ խոսքը վերաբերում է Շահումյանում 14.9 հա մակերեսով հողամասերին, իսկ Տափերականում՝ 10.2 հա մակերեսին, ընդհանուր առմամբ՝ 25.1 հա հողատարածքներին:

Ծրագիրը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ կառավարությանը, և փոխվարչապետի համապատասխան որոշմամբ որակվել է որպես բարեգործական:

Ծրագրով առաջարկվող և սպասվելիք ներդրումները կկազմեն շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

«Պետք է լինի այլընտրանքային կրթական համալիր, ստեղծագործական կենտրոն, որտեղ 14 տարեկանից բարձր երիտասարդների շրջանում կիրականացվեն անձի բազմակողմանի զարգացմանն ուղղված ծրագրեր՝ հասանելի մասնագիտական կողմնորոշման, կյանքի հմտություների զարգացման և որակյալ կրթության հնարավորությունների ստեղծմանն ուղղված»,- ասել է Տերտերյանը:

Ներդրումը կիրականացվի 2021 թվականի սեպտեմբերի 1-ից  մինչև 2026 դեկտեմբերի 31-ը:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հավելել է, որ դա բավականին երկար քննարկված նախագծերից մեկն է:

«Եվ փաստացի կառավարության այս որոշմամբ՝ մենք հողերի նվիրաբերությունից բացի, նաև հավանություն ենք տալիս տվյալ ծրագրին: Շատ երկար քննարկումներ են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որոշ առումով մեր մտահոգությունները՝ ներառականության հետ կապված, փարատվել են»,- ասել է նա:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:44
26 Հուլիսի 2021
Թշնամին վերսկսել է կրակոցները, գերուն վերադարձնում են, Աննա Հակոբյանն էլ բարկացրել է օգտատերերին․ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Թշնամին վերսկսել է կրակոցները, գերուն վերադարձնում են, Աննա Հակոբյանն էլ բարկացրել է օգտատերերին․ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
18:28
26 Հուլիսի 2021
Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներով
2021 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է
18:20
26 Հուլիսի 2021
Ադրբեջանը վերսկսել է կրակոցները Երասխի հարևանությամբ․ ՄԻՊ-ն ահազանգում է
Ադրբեջանը վերսկսել է կրակոցները Երասխի հարևանությամբ․ ՄԻՊ-ն ահազանգում է
15:38
26 Հուլիսի 2021
«Թող լիներ բռնապետություն, բայց մի հատ ամուր ձեռք». քաղաքացիները`սահմանային լարվածության մասին (ՎԻԴԵՈ)
«Թող լիներ բռնապետություն, բայց մի հատ ամուր ձեռք». քաղաքացիները`սահմանային լարվածության մասին, հարցում Երևանի փողոցներում.ՎԻԴԵՈ
14:41
26 Հուլիսի 2021
Էկոնոմիկայի նախարարի պ/կ–ն գտավ հովվի. ուրախ են և′ նա, և′ հովիվը, և′ գործատուն (ՖՈՏՈ)
Էկոնոմիկայի նախարարի պ/կ–ն գտավ հովվի. ուրախ են և′ նա, և′ հովիվը, և′ գործատուն.ՖՈՏՈ
13:52
26 Հուլիսի 2021
Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հայ–ադրբեջանական սահմանին գրանցված կրակոցների պատճառով (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հայ–ադրբեջանական սահմանին գրանցված կրակոցների պատճառով.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
13:04
26 Հուլիսի 2021
Երևանը` սրտումս. մեր մայրաքաղաքի անկրկնելի ճարտարապետությունը (ՖՈՏՈ)
Մեր Երևանը 29 տարով մեծ է Հռոմից։ Այն մարմնավորում է տարբեր դարաշրջանների վկայություններ։ Դա արտացոլվում է մայրաքաղաքի ճարտարապետական հուշարձաններում.ՖՈՏՈ
12:17
26 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Երասխի հատվածներում.ՊՆ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Երասխի հատվածներում
12:03
26 Հուլիսի 2021
Ամուսնության առաջարկություն Սևանա լճի հատակին. հայ երիտասարդն ընտանիք կազմելու ինքնատիպ առաջարկություն է արել սիրելիին (ՎԻԴԵՈ)
Ամուսնության առաջարկություն Սևանա լճի հատակին. հայ երիտասարդն ընտանիք կազմելու ինքնատիպ առաջարկություն է արել սիրելիին.ՎԻԴԵՈ
11:06
26 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 112 նոր դեպք, 106 մարդ առողջացել է, 3 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 112 նոր դեպք, 106 մարդ առողջացել է, 3 մարդ մահացել է
10:18
26 Հուլիսի 2021
Մի փոքր կհովանանք.Հայաստանում սպասվում է անձրև և ջերմաստիճանի նվազում
Մի փոքր կհովանանք.Հայաստանում սպասվում է անձրև և ջերմաստիճանի նվազում
19:57
25 Հուլիսի 2021
Զգուշացում․ տրանսպորտը փափուկ խաղալիքներով, քրեական ենթամշակույթ հիշեցնող տարրերով զարդարող վարորդները կենթարկվեն պատասխանատվության (ՖՈՏՈ)
Զգուշացում․ տրանսպորտը փափուկ խաղալիքներով, քրեական ենթամշակույթ հիշեցնող տարրերով զարդարող վարորդները կենթարկվեն պատասխանատվության.ՖՈՏՈ