625.49
6.89
522.2
+10
Եղանակը Երևանում
Հայ

Արարատ Միրզոյանն առաջարկեց կողմ քվեարկել ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմության նախագծին

15:14
23 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց կողմ քվեարկել ռազմական դրությունը վերացնելու մասին երկու ընդդիմադիր խմբակցությունների նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ նախագահը, սակայն, նշեց. «Ես բացարձակապես անհիմն եմ համարում պնդումներն այն մասին, որ ռազմական դրության մինչ այս պահը կամ և հնարավոր հետայսու հետաձգումը ունի որևէ ներքաղաքական դրդապատճառ»:

Նա փողոցում ընդդիմադիր շարժումները, վրանների առկայությունը համարեց դրա լավագույն ապացույցը:

ԱԺ նախագահը նշեց, որ, այնուամենայնիվ, լավագույն լուծումը կլիներ, եթե կառավարությունն ինքը ամփոփեր ռազմական դրությամբ պայմանավորված իր աշխատանքները, միջոցառումները քիչ-քիչ դադարեցներ և նախաձեռներ ռազմական դրությունը հանելը: Հայտարարված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և Միրզոյանի խոսքով, մոտ ապագայում՝ մի քանի օրից, այսպես թե այնպես, կառավարությունը կամ իշխող մեծամասնությունն ինքը պետք է նախաձեռներ այս գործընթացը և հաներ ռազմական դրությունը:

ԱԺ նախագահն առաջարկեց հաշվի առնել այն հանգամանքը, որ կան քաղաքական պայմանավորվածություններ, ինչը առնվազն հանգուցալուծման ու քաղաքական կայունության վերականգնման ճանապարհ է: «Այսպիսով, ես առաջարկում եմ այս բոլոր գործոնները հաշվի առնելով՝ ընդառաջել մեր խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը և կողմ քվեարկել նախագծին, հանենք ռազմական դրությունը՝ գուցե 5 օր, 7 օր ավելի շուտ, քան իմաստ ուներ»,- նշեց Միրզոյանը:

ԱԺ գլխադասային հանձնաժողովը, սակայն, բացասական եզրակացություն էր տվել նախագծին:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:13
17 Ապրիլի 2021
Ֆիզուլիի շրջանում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն, ռազմագործողությունների դադարից հետո հայտնաբերվել է 1543 աճյուն
Ֆիզուլիի շրջանում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն, ռազմագործողությունների դադարից հետո հայտնաբերվել է 1543 աճյուն
11:51
17 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 870 նոր դեպք, 1056 մարդ առողջացել է, 24 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 870 նոր դեպք, 1056 մարդ առողջացել է, 24 մարդ մահացել է
21:12
16 Ապրիլի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Ucom ընկերությունը հայտարարել են համագործակցության մասին
Ucom-ը հաճախորդներին առաջարկում է բջջային հեռախոսների, էլեկտրոնային սարքավորումների, գաջեթների, աքսեսուարների և էլեկտրոնային ինքնագնացների լայն տեսականի
20:37
16 Ապրիլի 2021
Փաշինյանի խոսքը ոտքի է հանել գեներալներին, Վանեցյանն էլ տհաճ անակնկալ է պատրաստել. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի խոսքը ոտքի է հանել գեներալներին, Վանեցյանն էլ տհաճ անակնկալ է պատրաստել. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
20:01
16 Ապրիլի 2021
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 194 զինծառայողների անունները
Հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 194 զինծառայողների անունները
13:52
16 Ապրիլի 2021
Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել` դիմելով ԱԺ նախագահին և խմբակցություններին
Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել` դիմելով ԱԺ նախագահին և խմբակցություններին
13:31
16 Ապրիլի 2021
Տրվել է Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում նոր կամրջի շինարարության մեկնարկը
Տրվել է Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում նոր կամրջի շինարարության մեկնարկը
11:04
16 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 961 նոր դեպք, 1075 մարդ առողջացել է, 18 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 961 նոր դեպք, 1075 մարդ առողջացել է, 18 մարդ մահացել է
10:49
16 Ապրիլի 2021
Քաղաքացուն վրաերթի ենթարկած ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանի փաստաբանը հանդես է եկել հայտարարությամբ
Քաղաքացուն մահացու վրաերթի ենթարկած ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանի փաստաբանը հանդես է եկել հայտարարությամբ
09:46
16 Ապրիլի 2021
Ամառ գարնան կեսին. Հայաստան են ներթափանցում տաք օդային հոսանքներ, սպասվում է մինչև +31 աստիճան
Ամառ գարնան կեսին. Հայաստան են ներթափանցում տաք օդային հոսանքներ, սպասվում է մինչև +31 աստիճան
21:44
15 Ապրիլի 2021
Անվտանգության խորհուրդը հրապարակել է գաղտնի նյութեր` ի պատասխան ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունների (ՖՈՏՈ)
Անվտանգության խորհուրդը հրապարակել է գաղտնի նյութեր` ի պատասխան ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունների.ՖՈՏՈ
15:37
15 Ապրիլի 2021
Ողբերգական վթար Արամուսում, մահացել է երկու զինծառայող և մի՞թե Փաշինյանը սթափ չէր ԱԺ-ում. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ողբերգական վթար Արամուսում, մահացել է երկու զինծառայող և մի՞թե Փաշինյանը սթափ չէր ԱԺ-ում. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ