553.88
6.68
479.18
+16
Եղանակը Երևանում
Հայ

Առաքել Մովսիսյանի որդուն մեղադրանք է առաջադրվել 20–ամյա զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործով

17:47
04 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այս մասին հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պետ Նաիրա Հարությունյանը։

«Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Դ.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար», – նշվում է Հարությունյանի գրառման մեջ:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել էր, որ Դ. Մովսիսյանը նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է։

Հիշեցնենք, որ Արցախում մահացած 20-ամյա զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներն ու համագյուղացիները կիրակի Էջմիածնից Երևան երթ էին կազմակերպել՝ դեպքի արդար քննություն կատարելու պահանջով։

ՀՀ Քննչական կոմիտեի տվյալներով՝ հունվարի 30-ին Վահրամ Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը։

Զինվորի հարազատներն ու համագյուղացիները չեն հավատում Ավագյանի ինքնասպանության վարկածին՝ ասելով, որ նա հոգեպես կայուն և հանգիստ տղա է եղել և առողջական խնդիրներ չի ունեցել։

Երթի մասնակիցները ցանկացել են տղայի դին հասցնել Երևան։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է մահացած զինծառայողի հորը` համոզելով նրան հուղարկավորել որդուն։ Դավիթ Տոնոյանն ու ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը մասնակցել են զինծառայողի հուղարկավորությանը։

Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում սկզբում քրեական գործ էր հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով (պատիժը՝ ազատազրկում 3 տարի ժամկետով), սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ գործը վերաորակվել է այլ հոդվածով։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:55
13 Հոկտեմբերի 2021
Հայաստանում COVID-19-ից ծննդկան է մահացել.նախարար
Հայաստանում COVID-19-ից ծննդկան է մահացել
22:43
13 Հոկտեմբերի 2021
ԱԱԾ. 700 քաղաքացի չի պատվաստվել, բայց ստացել է պատվաստումը հաստատող կեղծ փաստաթղթեր
Բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցները յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5.000-10.000-ական դրամ կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են
22:22
13 Հոկտեմբերի 2021
Շուրջ 6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Շուրջ 6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
21:56
13 Հոկտեմբերի 2021
Փոխվել են աշխատակիցների նկատմամբ կիրառվող սահմանափակումները COVID-19–ի դեմ պատվաստման կապակցությամբ
Փոխվել են աշխատակիցների նկատմամբ կիրառվող սահմանափակումները COVID-19–ի դեմ պատվաստման կապակցությամբ
21:06
13 Հոկտեմբերի 2021
S&P գործակալությունը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական»
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական» նախկին «կայունի» փոխարեն
14:32
13 Հոկտեմբերի 2021
ԱՆ փորձագետը նշեց, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշը
ԱՆ փորձագետը նշեց, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշը
11:58
13 Հոկտեմբերի 2021
Չինաստանից Երևան բերվող 211 նոր ավտոբուսները սպասարկելու են 17 երթուղի.քաղաքապետարանից պարզաբանում են
Չինաստանից Երևան բերվող 211 նոր ավտոբուսները սպասարկելու են 17 երթուղի.քաղաքապետարանից պարզաբանում են
11:53
13 Հոկտեմբերի 2021
24 ժամ ջուր չի լինելու Երևանի վարչական շրջաններից մեկում
Մի ամբողջ օր ջուր չի լինելու Երևանի վարչական շրջաններից մեկում
11:23
13 Հոկտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1217 նոր դեպք, 521 մարդ առողջացել է, 28 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1217 նոր դեպք, 521 մարդ առողջացել է, 28 մարդ մահացել է
10:38
13 Հոկտեմբերի 2021
Փաշինյանն արդյունավետ է գնահատել Պուտինի հետ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը գրառում է արել Պուտինի հետ հանդիպումից հետո
19:37
12 Հոկտեմբերի 2021
Ամերիաբանկն արժանացել է «Տարվա ամենահուսալի Բանկ» հեղինակավոր մրցանակին
Global Finance»  հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանիշային աղյուսակը: Ամերիաբանկը ճանաչվել է «Տարվա ամենահուսալի Բանկը» Հայաստանում
16:07
12 Հոկտեմբերի 2021
Փաշինյանն ու Պուտինը կզրուցեն և կընթրեն (ՖՈՏՈ)
Փաշինյանն արդեն Մոսկվայում է, նախատեսված է զրույց և ընթրիք Պուտինի հետ.ՖՈՏՈ