ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Առաջիկայում մոտավորապես 10-15 օր հաճախականությամբ նոր երթուղիներ կշահագործենք և դրա մասին կտեղեկացնենք հանրությանը, հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նա նշել է, որ այսօր՝ վաղ առավոտից նոր շարժակազմով սկսեց աշխատել 38 համարի երթուղին։
«Այսուհետ 11 փոքր ավտոբուսով համալրված երթուղին առավոտյան 07.00-ից կաշխատի Ծարավ աղբյուր թաղամասից, Կենտրոնով մինչև «Երևանի ՋԷԿ» և հակառակ ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ պետք է վճարել նստելիս, մետաղադրամի համար նախատեսված սարքը ընդունում է միայն 100 դրամանոցներ։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ», – հայտնել է քաղաքապետը Facebook–յան իր էջում:
Նշենք, որ փետրվարի 5–ից Երևանում
սկսել են աշխատել նոր, կոմպակտ ավտոբուսներ, որոնք սպասարկում են 26 համարի երթուղին, որը Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապում է Նորք Մարաշի հետ:–0–