Առաջիկա գիշերը Երևանում կլինի ամենացուրտն այս շաբաթվա ընթացքում
03.12.2024,
22:24
Օդերևութաբանները զգուշացնում են, որ առաջիկա գիշերը Երևանում կլինի ամենացուրտն այս շաբաթվա ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Օդերևութաբանները զգուշացնում են, որ առաջիկա գիշերը Երևանում կլինի ամենացուրտն այս շաբաթվա ընթացքում։
Այս գիշեր Երևանում սպասվում է -2․․․-4, վաղը ցերեկային ժամերին մայրաքաղաքում կանխատեսվում է +6․․․+8, գիշերը՝ 0․․․-2։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

