Արագածոտնում առատ ձյուն է տեղացել (ՎԻԴԵՈ)

25.05.2022, 11:10
Արագածոտնում առատ ձյուն է տեղացել. ՎԻԴԵՈ
Արագածոտնում առատ ձյուն է տեղացել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է նախորդ գիշեր Հայաստանում տեղացած ձյունը

«Այսօրվա առավոտը Արագածոտնի մարզի Գյուղ Հնաբերդում», – գրել է նա Facebook–յան իր էջում` հրապարակելով տեսանյութը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը նախօրեին զգուշացրել էր, որ Սկանդինավիայի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` մայիսի 24-ի երեկոյան ժամերին և 24-ի լույս 25-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0․․․-1 աստիճան ցրտի սահմաններում։–0–