570.01
6.56
482.32
+19
Եղանակը Երևանում
Հայ

Անթույլատրելի է. Թաթոյանն անդրադարձել է Փաշինյանի կողմից երկաթե մուրճով թափահարելուն

13:21
16 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Անթույլատրելի են մուրճի անընդհատ ցուցադրությունն ու պատկերավոր համեմատությունները, ինչը մարդկանց մոտ կարող է առաջացնել մուրճով հարցեր լուծելու պատկերացումներ։ Այս մասին նշվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–յան էջում։

Քարոզարշավի ընթացքում նախօրեին Սյունիք կատարած այցի շրջանակում ելույթների ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը թափահարում էր մետաղե մուրճով, որը, նրա խոսքով, խորհրդանշում է «պողպատե մանդատը», որը նա հույս ունի ստանալ ժողովրդից հունիսի 20–ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ 

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. 

Հաշվի առնելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շարունակում է պահպանել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի իրավական կարգավիճակը, ինչպես նաև այն, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը վերաբերում է պետական մարմիններին և պաշտոնատար անձանց՝ սույն հայտարարությունը վերաբերում է մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց մի շարք հարցերի, որոնք արձանագրվել են Սյունիքի մարզում երեկվա քարոզարշավի ժամանակ՝ 

1. Անթույլատրելի են մուրճի անընդհատ ցուցադրությունն ու պատկերավոր համեմատությունները, ինչը մարդկանց մոտ կարող է առաջացնել մուրճով հարցեր լուծելու պատկերացումներ: Ավելին, մշտադիտարկումը վկայում է, որ մուրճի հետ կապված բառապաշարն ավելի է բռնության հետ ասոցացվում (օրինակ՝ «սա ժողովրդի չագուչնա, ու հունիսի 20-ին այս չագուչը իջնելուա ձեր դատարկ գլուխներին» և այլն):

Загружается новость ... "Лево"

Անթույլատրելի է իրավապահ մարմիններով սպառնալը նախընտրական քարոզարշավի մասնակից մյուս քաղաքական ուժերի («ուզում է Ոստիկանության դուբինկաների տակ ընկնել» և այլն): Հաշվի առնելով Ոստիկանության ուղիղ ենթակայությունը ՀՀ վարչապետին՝ նման բառապաշարը կարող է սխալ ուղերձ ընկալվել Ոստիկանության տարբեր ծառայողների համար: 

Մտահոգիչ է համատեքստը, որում անընդհատ օգտագործվում է «պողպատե մանդատ» արտահայտությունը՝ ասոցացվելով մարդու իրավունքների խախտումների հետ:

Վարչապետի պաշտոնակատարի նման հռետորաբանությամբ ելույթներից հետո այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս նույն սկզբունքով սկսում են ատելության ու բռնության բառապաշարով հայտարարություններ անել՝ սպառնալով Ոստիկանության միջամտությամբ («իրավապահ մարմինների կրունկների տակ եք հայտնվելու (....) ոտնատակ կտանք» և այլն): 

2. ՀՀ վարչապետի կարգավիճակի մեջ չի մտնում սպառնալիքներ հնչեցնելը տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես՝ համայնքապետերի նկատմամբ:

Կոնկրետ դեպքում խոսքը նրա մասին է, երբ խոսվում է քրեական գործեր հարուցելու և քրեակատարողական հիմնարկների մասին, քանի որ Վարչապետը չունի ո՛չ քրեական գործեր հարուցելու, ո՛չ մարդկանց քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկելու իրավասություն:

Հարցն այն է, որ համայնքների ղեկավարներն առաջնային մանդատով, ՀՀ քաղաքացու փակ գաղտնի քվեարկությամբ ընտրված պաշտոնյաներ են, իսկ վարչապետի պաշտոնակատարի նման գնահատականը նախևառաջ խնդրահարույց է քաղաքացիների քաղաքական իրավունքների, առաջնահերթ՝ ընտրելու իրավունքի երաշխավորման տեսանկյունից:

3. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի` զանգվածային ազատումների մասին խոսելը կապվում է աշխատանքային իրավունքների զանգվածային խախտումների և կամայականությունների, գործադիր իշխանության կամայական միջամտությունների հետ: 

Նշված հարցերին անդրադարձի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նրանով, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախընտրական քարոզարշավի հավաքների ժամանակ մարդկանց մոտ ընկալվում է հենց ՀՀ վարչապետի, այլ ոչ թե պաշտոնակատարի կարգավիճակով: Հավաքների կազմակերպիչներն իրենք, ելույթ ունեցողներն են ներկայացնում՝ որպես ՀՀ վարչապետ:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:47
28 Հուլիսի 2021
Բացառիկ կադրեր հարձակման ենթարկված դիրքից (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք բացառիկ կադրեր գիշերը հարձակման ենթարկված դիրքից․ՎԻԴԵՈ
21:32
28 Հուլիսի 2021
ՊՆ-ն հայտնում է Գեղարքունիքի հատվածում տիրող իրավիճակի մասին 
ՊՆ-ն հայտնում է Գեղարքունիքի հատվածում տիրող իրավիճակի մասին

21:20
28 Հուլիսի 2021
Եթե պատվաստանյութի արդյունավետությունը 6 ամսով է.բա արժի՞. քաղաքացիները` պատվաստումների մասին (ՎԻԴԵՈ)
Պատվաստվե՞լ, թե՞ ոչ. ի՞նչ են կարծում քաղաքացիները.ՎԻԴԵՈ
19:37
28 Հուլիսի 2021
Պուտինը ՌԴ ԱԽ-ի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Պուտինը ՌԴ ԱԽ-ի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
18:25
28 Հուլիսի 2021
ԲԱՑԱՌԻԿ. վիրավոր զինծառայողները պատմում են գիշերվա մարտերի մասին (ՎԻԴԵՈ)
ԲԱՑԱՌԻԿ. վիրավոր զինծառայողները պատմում են գիշերվա մարտերի մասին.ՎԻԴԵՈ
16:05
28 Հուլիսի 2021
Ինչի՞ դիմաց եղավ հրադադարը, ովքե՞ր են զոհված տղաներն ու ի՞նչ վիճակում է վիրավոր զինվորը.ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ինչի՞ դիմաց եղավ հրադադարը, ովքե՞ր են զոհված տղաներն ու ի՞նչ վիճակում է վիրավոր զինվորը.ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
14:51
28 Հուլիսի 2021
Այսօր զոհված Դավիթ Քոչարյանը Չինչին գյուղից էր, Արցախյան 44–օրյա պատերազմի մասնակից
Ննջի՛ր խաղաղությամբ, հերոս. այսօր զոհված Դավիթ Քոչարյանը Չինչին գյուղից էր, Արցախյան 44–օրյա պատերազմի մասնակից
14:41
28 Հուլիսի 2021
Երևանի կենտրոնում երթևեկի փոփոխություն կկատարվի (ՍԽԵՄԱ)
Երևանի կենտրոնում երթևեկի փոփոխություն կկատարվի.ՍԽԵՄԱ
14:17
28 Հուլիսի 2021
ՊՆ–ն հայտնում է սահմանին տիրող իրավիճակի մասին.վերջին սադրանքների հետևանքով ունենք 4 վիրավոր
ՊՆ–ն հայտնում է սահմանին տիրող իրավիճակի մասին.վերջին սադրանքների հետևանքով ունենք 4 վիրավոր
13:35
28 Հուլիսի 2021
«Ամեն ինչ սկսվել է գիշերը 3.40-ից, երբ փորձել են ներխուժել դիրքերից մեկը, որտեղ էլ զոհեր ենք ունեցել». Գեղարքունիքի մարզպետ
Սանոսյանը մանրամասնել է. սկզբում հարձակվել են Վերին Շորժայի վրա, հետո արդեն Սոթքից դեպի լճեր, ամբողջ երկայնքով փոխհրաձգություն է եղել
12:25
28 Հուլիսի 2021
Ադրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի ոսկու հանքավայրից հրատապ տարհանվել է 150 աշխատակից.ՄԻՊ
Ադրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի ոսկու հանքավայրից հրատապ տարհանվել է 150 աշխատակից
12:04
28 Հուլիսի 2021
ՊՆ–ն հայտնել է այսօր հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
ՊՆ–ն հայտնել է այսօր հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները