415.29
4.72
387.04
+28
Եղանակը Երևանում
Հայ

Անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակում ծնվել է 76 երեխա, սակայն պտղաբերության ցուցանիշը շարունակում է ցածր մնալ. ԱՆ

18:23
12 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարության «Անպտղության հաղթահարման ծրագիրը» 2021 թ.-ին լավ արդյունքներ է գրանցել և տարին բավական բարենպաստ էր:

Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը:

«2021 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ծրագրի շրջանակում ծնվել է 76 երեխա, արձանագրվել է 211 հղիություն: Այս արդյունքը կապված է այն հանգամանքի հետ, որ գրեթե 2 անգամ ավելացվել է ամբողջ ծրագրի ֆինանսավորումը»,- ասաց Փաշայանը:

Նրա խոսքով՝ ծրագրի մեկնարկին ֆինանսավորումը կազմել է շուրջ 300 մլն դրամ, իսկ 2021 թ.-ին արդեն կատարվել է շուրջ 500 մլն դրամի աշխատանք:

«2022-ին ֆինանսավորման նույն չափը կպահպանվի, սակայն շահառուների թվի ավելացմանը զուգահեռ կառավարությունը պատրաստակամ է կրկին ավելացնել գումարը», - ասաց վարչության պետը:

Загружается новость ... "Лево"

Փաշայանի խոսքով՝ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է եղել հենց տարեսկզբից: Քանի որ շատերն են հետաքրքրված եղել և ցանկություն հայտնել օգտվելու, պետությունն էլ որոշել է ավելացնել ֆինանսավորումը: Ծրագրի շրջանակում արդեն իսկ սպասարկվել է 857 շահառու:

«Անպտղության հաղթահարման ծրագիրն իր մեջ ներառում է մի քանի բաղադրիչ՝ անպտղության պատճառի ախտորոշում և բուժում, արհեստական սերմնավորում և արհեստական բեղմնավորում: Ծրագրից կարող են օգտվել զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, ընտանեկան նպաստի համակարգից օգտվող անձինք, որոնք ունեն 28 և ավելի միավոր, հաշմանդամություն ունեցող անձինք, եթե հաշմանդամությունը կնոջ մոտ չի հանդիսանում հակացուցում հղիության համար»,-ասաց Փաշայանը:

Նա նշեց նաև, որ շահառու կարող են լինել սահմանամերձ համայնքների բնակիչնեըը, որոնց շրջանակը ընթացքում ընդլայնվում է: Շահառուներ են հանդիսանում նաև 44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետևանքով մահացած զինվորների, կամավորների, ինչպես նաև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Ծրագրից կարող են օգտվել մինչև 42 տարին լրանալը:

Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանում պտղաբերության ցուցանիշը շարունակում է ցածր մնալ, այն կազմում է 1.6, իսկ պարզ վերարտադրողականության համար անհրաժեշտ է առնվազն 2.1 ցուցանիշը:

«Պտղաբեր կանայք պետք է փորձեն 3-րդ, 4-րդ երեխան ունենալ, որպեսզի անպտղության ցուցանիշը փոխվի: Այսօր մենք ունենք այնպիսի ցուցանիշ, որ ընտանիքի պարզ վերարտադրողականությունը չի ապահովվում: Հայաստանում մեկ ընտանիքում նվազագույնը երեք երեխա պետք է ծնվի»,- ասաց Համբարձումյանը:

Փաշայանը հավելեց, որ Հայաստանում 44-օրյա պատերազմի հետևանքով մահացած զինվորների, կամավորների մայրերից երկուսն արդեն երեխա են ունեցել, 27 կին հղիացել է:

«Ծրագրի այս բաղադրիչը հաստատվեց 2021 թ.-ի փետրվարին, և դեռ տարին չի լրացել, բայց արդեն ունենք լավ արդյունքներ: Վստահ եմ, որ թիվն օր օրի պիտի փոխվի: Ծրագրի այս բաղադրիչի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Արդեն շուրջ 200 շահառու դիմել է: Այս մայրերը նույնչափ հերոս են, որքան իրենց զավակները: Նրանք որոշել են վերաիմաստավորել իրենց կյանքը և նոր կյանք պարգևել»,- ասաց Փաշայանը:
Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանն էլ նշեց, որ վերարտադրողական բժշկության բուժական պրոցեսները երկար են տևում՝ միջինը 1.5 տարի:

«Ծրագրի շահառուների այս խումբը յուրահատուկ մոտեցում է պահանջում թե´ բուժական, թե´ հոգեբանական առումով: Դժվար փուլ է, որովհետև զույգերը սթրեսային վիճակում են, առողջական խնդիրներ ունեն, նույնիսկ հետազոտություններից հետո քաղցկեղ է հայտնաբերվել, սակայն այս ամենը հաղթահարում ենք»,- ասաց Համբարձումյանը:

Նա ընդգծեց, որ շտապել պետք չէ, անհրաժեշտ է հետևողական աշխատել շահառուների հետ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ