634.43
7.06
521.91
+25
Եղանակը Երևանում
Հայ

Անհետ կորածների և ռազմագերիների հարազատները շրջափակել են ՊՆ–ի շենքն ու Շիրակի մարզի ճանապարհները (ՎԻԴԵՈ)

12:06
09 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Անհետ կորածների և ռազմագերիների հարազատները շրջափակել են Պաշտպանության նախարարության շենքը։

ԶԼՄ–ների հաղորդմամբ, ոստիկանները փորձել են բանակցել նրանց հետ և կոչ են արել բացել շենքի մուտքերը, սակայն ակցիան շարունակվում է։

Ռազմագերիների հարազատները փակել են նաև Շիրակի մարզի ճանապարհները։ Նրանք պահանջում են հստակ պատասխանել, թե երբ կվերադարձվեն իրենց հարազատները։


Ակցիայի մասնակից Արսեն Ղուկասյանը Facebook–յան իր էջի ուղիղ եթերում նշել է, որ ցուցարարները ողջ գիշեր անցկացրել են ՊՆ–ի մոտ։
Ցուցարարները մտադիր չեն բացել նախարարության շենքը և կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց։
Նրա խոսքով, առավոտյան ուղղաթիռով նախարարությունից հեռացել է ԳՇ պետը։ Նա վստահ է դրանում, քանի որ պաշտպանության նախարարը դեռևս շենքում է. իրենք տեսել են նրան, սակայն նա մինչև հիմա դուրս չի եկել ցուցարարների մոտ։

Ղուկասյանը նաև նշել է, որ նախարարության աշխատակիցները փորձել են սադրել։

Նշենք, որ նախօրեին հայ գերիների հարազատները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանի մոտ` սպասելով Բաքվից ժամանող օդանավին, որով պետք է Հայրենիք վերադառնային Ադրբեջանում գտնվող հայ գերիները։ Բայց նրանք չվերադարձան։ Ավելի ուշ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը մեկնաբանություն տարածեց`նշելով, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։–0–


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:29
18 Մայիսի 2021
ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը կօգնի կարգավորել հայ–ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը երկու երկրների խնդրանքի դեպքում
ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ Ռուսաստանը կօգնի կարգավորել հայ–ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը երկու երկրների խնդրանքի դեպքում
10:18
18 Մայիսի 2021
Առավոտյան սուրճը վտանգավո՞ր է առողջության համար. պարզաբանում են բժիշկները
Առավոտյան սուրճը վտանգավո՞ր է առողջության համար. պարզաբանում են բժիշկները
22:33
17 Մայիսի 2021
Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների մի մասը վերադարձել է ելման դիրքեր. ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների մի մասը վերադարձել է ելման դիրքեր. ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
20:16
17 Մայիսի 2021
Ադրբեջանը չի վերադարձնում գերիներին ու ներխուժում է ՀՀ տարածք. Միրզոյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի նախագահի հետ
Ադրբեջանը չի վերադարձնում գերիներին ու ներխուժում է ՀՀ տարածք. Միրզոյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի նախագահի հետ
19:35
17 Մայիսի 2021
Ադրբեջանցի զինվորականների մի մասը դեռևս շարունակում է մնալ Հայաստանի տարածքում. Վաղարշակ Հարությունյանը քննարկել է իրավիճակը Շոյգուի հետ
Ադրբեջանցի զինվորականների մի մասը դեռևս շարունակում է մնալ Հայաստանի տարածքում. Վաղարշակ Հարությունյանը քննարկել է իրավիճակը Շոյգուի հետ
14:15
17 Մայիսի 2021
Փաշինյան. հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում.ՎԻԴԵՈ
13:16
17 Մայիսի 2021
Երևանին և Հայաստանին կրկին ու ընդմիշտ սիրահարվելու երեք պատճառ` ARARAT թանգարանի կողմից (ՖՈՏՈ)
Երևանը ճարտարապետական տոն է, որը միշտ քեզ հետ է.ՖՈՏՈ
12:25
17 Մայիսի 2021
«Սա խայտառակություն է». պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վրդովվել է ՀՀ տարածքում ադրբեջանցիների դիրքերի տեղակայման լուրերի կապակցությամբ
«Սա խայտառակություն է». պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վրդովվել է ՀՀ տարածքում ադրբեջանցիների դիրքերի տեղակայման լուրերի կապակցությամբ
11:29
17 Մայիսի 2021
Visa Chatbot և Chatbot Consierge նոր ծառայություններ` ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa և Mastercard պրեմիում դասի քարտապանների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր՝ Visa Chatbot և Chatbot Consierge ծառայությունները Visa և Mastercard պրեմիում  դասի քարտապաններին
11:14
17 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 67 նոր դեպք, 445 մարդ առողջացել է, 10 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 67 նոր դեպք, 445 մարդ առողջացել է, 10 մարդ մահացել է
23:25
16 Մայիսի 2021
Ադրբեջանը որոշ նախապայմաններ է առաջ քաշել Սյունիքում տիրող իրավիճակի կապակցությամբ. ԶԼՄ
Ադրբեջանը որոշ նախապայմաններ է առաջ քաշել Սյունիքում տիրող իրավիճակի կապակցությամբ