Ամուսնության առաջարկություն Սևանա լճի հատակին. հայ երիտասարդն ընտանիք կազմելու ինքնատիպ առաջարկություն է արել սիրելիին (ՎԻԴԵՈ)

26.07.2021, 12:03
Ամուսնության առաջարկություն Սևանա լճի հատակին. հայ երիտասարդն ընտանիք կազմելու ինքնատիպ առաջարկություն է արել սիրելիին.ՎԻԴԵՈ
Ամուսնության առաջարկություն Սևանա լճի հատակին. հայ երիտասարդն ընտանիք կազմելու ինքնատիպ առաջարկություն է արել սիրելիին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Սիրո ինքնատիպ խոստովանություն, ամուսնության առաջարկ ու նշանադրություն՝ Սևանա Լճի հատակին: Սիրաս Հակոբյանն իր սիրելիին անակնկալ է պատրաստել ու օգնության կանչել ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի ջրափրկարարական ցիկլի պետ Արտակ Էլմասակյանին, հայտնում է armradio–ն։

Շուրջ մեկ ամիս Սիրասը շրջելով Սևանի ափերով ու նկարահանելով թռչնի բարձրությունից՝ ամենագեղեցիկ ափն է ընտրել, սուզվելու մեջ հմտացել, որ հուլիսի 11-ն անմոռանալի լինի իր և սիրելիի՝ Անի Արիստակեսյանի կյանքում։ Երիտասարդ զույգի ընտանեկան միության առաջին առվկան Սևանն էր։

Մանրամասնը` տեսանյութում։–0–