573.17
6.58
485
+27
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկը նվազեցրել է Օնլայն Բիզնես վարկերի տարեկան տոկոսադրույքները

19:51
05 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Կարևորելով ՀՀ տնտեսության զարգացման գործընթացում փոքր և միջին ձեռնարկությունների դերը և խթանելու համար դրանց զարգացումը՝ Ամերիաբանկը ս.թ. ապրիլի 3-ից նվազեցրել է փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող Օնլայն Բիզնես վարկերի տարեկան տոկոսադրույքները: Մասնավորապես՝ 1-10 մլն ՀՀ դրամով կամ դրան համարժեք արտարժույթով տրամադրվող Օնլայն ՓՄՁ վարկերն այժմ տրամադրվում են տարեկան 8.5-20%-ով նախկին 13.5-21%-ի փոխարեն, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Հիշեցվում է, որ 1 մլն ՀՀ դրամից մինչև 10 մլն ՀՀ դրամ ավտոմատ ձևով հաստատվող օնլայն բիզնես վարկերի համար հնարավոր է դիմել առանց բիզնեսից կտրվելու ու Բանկ այցելելու: Ավելին`վարկերի համար սահմանված չէ տրամադրման վճար, և չի պահանջվում անշարժ գույքի գրավադրում: Վարկի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է այցելել Բանկի կայք, լրացնել համապատասխան առցանց հայտը և ստանալ պատասխանն ընդամենը 5 րոպեի ընթացքում: Բանկի հաշվետեր հաճախորդները հնարավորություն ունեն նաև օնլայն ռեժիմով ստորագրել վարկային պայմանագիրը՝ Բանկի հետ շփումն ամբողջովին տեղափոխելով առցանց հարթակ:

Ավտոմատ ձևով հաստատվող Օնլայն Բիզնես վարկերի վերաբերյալ տեղեկատվական տեսահոլովակին և ծառայության ամբողջական պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:05
08 Օգոստոսի 2020
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 ապօրինի շենք-շինություն կա․ բոլորը ենթակա ապամոնտաժման և քանդման (ՖՈՏՈ)
«Սևան» ազգային պարկի տարածքում՝ Սևանա լճի ափամերձ գոտում կա ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դրվագ․ ՖՈՏՈ
19:08
08 Օգոստոսի 2020
Կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը Հայաստանում
Ներկայացնում ենք առաջիկա 5 օրերի եղանակի տեսությունը
16:04
08 Օգոստոսի 2020
Թորոսյանը կնշանակի նոր միավորված բուժկենտրոնի տնօրենին, իսկ ինչու՞ հեռացավ «Նորք» ինֆեկցիոնի տնօրենը. ԱՆ–ն մեկնաբանում է
Թորոսյանը կնշանակի նոր միավորված բուժկենտրոնի տնօրենին, իսկ ինչու՞ հեռացավ «Նորք» ինֆեկցիոնի տնօրենը. ԱՆ–ն մեկնաբանում է
12:00
08 Օգոստոսի 2020
Armenia Airways–ը սկսում է Երևան–Թեհրան–Երևան չվերթերը
Armenia Airways–ը սկսում է Երևան–Թեհրան–Երևան չվերթերը
11:00
08 Օգոստոսի 2020
200 դեպք` 1 օրում. Հայաստանում COVID-19–ի դեպքերը հասան 40185–ի, մահացել է 8 մարդ
200 դեպք` 1 օրում. Հայաստանում COVID-19–ի դեպքերը հասան 40185–ի, մահացել է 8 մարդ
09:00
08 Օգոստոսի 2020
Եղբոր կողմից քրոջ դաժան սպանության հանգամանքները, Բեյրութի հզոր պայթյունը, Սերժ Սարգսյանի անկեղծ զրույցը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
Եղբոր կողմից քրոջ դաժան սպանության հանգամանքները, Բեյրութի հզոր պայթյունը, Սերժ Սարգսյանի անկեղծ զրույցը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
22:07
07 Օգոստոսի 2020
Հրապարակվել են Ռոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ երեք նախկին անդամներին առաջադրված մեղադրանքի մանրամասները
Հրապարակվել են Ռոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ երեք նախկին անդամներին առաջադրված մեղադրանքի մանրամասները
21:57
07 Օգոստոսի 2020
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունու թաղապետարանի աշխատանքը
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունու թաղապետարանի աշխատանքը
21:38
07 Օգոստոսի 2020
Ինչպե՞ս են ՌԴ–ում առգրավում հայկական համարանիշերով մեքենաները. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել ու խոսել փոխվարչապետի հետ (ՎԻԴԵՈ)
Ինչպե՞ս են ՌԴ–ում առգրավում հայկական համարանիշերով մեքենաները. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել ու խոսել փոխվարչապետի հետ. ՎԻԴԵՈ
20:52
07 Օգոստոսի 2020
Չինաստանը կներդնի 10–15մլրդ դոլար Հայաստանում «Խելացի գիտական քաղաք» կառուցելու համար
Չինաստանը կներդնի 10–15մլրդ դոլար  Հայաստանում «Խելացի գիտական քաղաք» կառուցելու համար
20:14
07 Օգոստոսի 2020
36 ժամ ջուր չի լինի Երևանի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
36 ժամ ջուր չի լինի Երևանի,  Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
19:40
07 Օգոստոսի 2020
Հայտնի են 1148 բուժաշխատողների շրջանում անցկացված COVID-19 հակամարմինների հետազոտության արդյունքները (ՖՈՏՈ)
Հայտնի են  1148 բուժաշխատողների շրջանում անցկացված COVID-19 հակամարմինների հետազոտության արդյունքները. ՖՈՏՈ