+10
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկը հանդես է գալիս բիզնես վարկավորման երկու աննախադեպ առաջարկով (ՎԻԴԵՈ)

08:57
10 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Ամերիաբանկը մշակել և դեկտեմբերի 8-ից գործարկել է բիզնես վարկավորման երկու աննախադեպ առաջարկ, որոնք թույլ են կտան բիզնեսին  նվազեցնել վարկային բեռն ու ձևավորել զարգացման նոր հնարավորություններ։

«Բանկի համար առաջարկի նպատակն է փորձել ավելացնել վարկային պորտֆելն ու ֆինանսավորման ծավալները, իսկ հաճախորդների համար դա հնարավորություն է առաջիկա ամիսներին կրճատել և կառավարել կանխիկի հոսքերը», - ասաց Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը նախօրեին կազմակերպված ասուլիսի ժամանակ։

6 ամիս անտոկոս վարկ. 6 ամիս` առանց մայր գումարի վճարման

Առաջարկը նախատեսված է մինչև 750 մլն ՀՀ դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար: Տնտեսվարողները 6 ամիս շարունակ չեն վճարելու ոˊչ մայր գումար, ոˊչ տոկոսներ: Այդ 6 ամսվա ընթացքում վարկի տոկոսադրույքը կազմելու է 0%, և տոկոսներ չեն կուտակվելու: 

Բարսեղյանի խոսքով, վարկերը տրամադրվելու են երեք արժույթով՝ դրամ, դոլար և եվրո՝ 20մլն դրամից մինչև 150մլն դրամի չափով, և հաճախորդներին առաջին 6 ամսվա ընթացքում չեն վճարելու տոկոսներ և մայր գումար։

«Տոկոսները սկսելու են հաշվարկվել 6 ամիս հետո, և այդ դեպքում դրանք լինելու են բավականին արտոնյալ և մրցուն ակ։ Մասնավորապես, 6 ամսվա ընթացքում 0%-ի կիրառումից հետո, սկսած 7-րդ ամսից՝ տոկոսադրույքը դրամով կկազմի 11,9%, դոլարով՝ 7,9%, եվրոյով՝ 6,9%։ Արդյունավետ տոկոսադրույքները վարկի ժամկետի մասով կկազմեն, համապատասխանաբար, դրամով 10,5%, դոլարով՝ 6,5%, եվրոյով՝ 5,5%։ Այս տոկոսադրույքներն իսկապես աննախադեպ են», - ընդգծեց նա։

Մանրածախ բանկինգի տնօրենը տեղեկացրեց նաև, որ այդ վարկերը տրամադրվելու են 4-10 տարի ժամկետով, իսկ առաջարկը գործելում է մինչև մարտի 31-ը։

«Առաջարկն ընդհանուր առմամբ ներառում է մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտները», - ավելացրեց նա։

Վարկի գումարի 5% վերադարձ

Այս առաջարկի շրջանակում հնարավորություն է տրվում նաև տեղափոխելու այլ բանկերում գործող վարկերը Ամերիաբանկ`ստանալով միանվագ գումար` վարկի գումարի 5%-ի չափով: Սա հնարավորություն կտա մարելու այլ բանկերում վարկի կանխամարման տույժը, իսկ կանխամարման տույժ չլինելու կամ 5%-ից պակաս լինելու դեպքում տնտեսվարողը կարող է տնօրինել այդ գումարն իր հայեցողությամբ: Գրավադրման համար կատարվող բոլոր ծախսերը կատարվելու են բանկի կողմից: Չի գանձվելու նաև վարկի տրամադրման վճար:

«Գաղափարը հետևյալն է․ մինչև մարտի 31-ն առաջարկի շրջանակում 20 մլն դրամից մինչև 150մլն դրամի չափով վարկերն Ամերիաբանկ տեղափոխելու դեպքում հաճախորդին վճարվում է միանվագ գումար՝ վարկի 5%-ի չափով, ինչից հետո կիրառվելու են իմ կողմից ներկայացված բավականին մրցունակ տոկոսադրույքները՝ դրամով՝ 11,9%, դոլարով՝ 7,9%, եվրոյով՝  6,9%։ Ժամկետը նույնն է՝ չորսից տասը տարի», - ասաց Բարսեղյանը։

Նա նաև նշեց, որ վարկային պատմության և վարկի գնահատման հարցում կիրառվում են նույն չափանիշները, որոնք Ամերիաբանկն ընդհանուր առմամբ։  կիրառում է վարկային մասով։

«Այս ակցիաներն իրականացվում են մեր ռազմավարության երկու հիմնական ուղղություններով՝ փոքր և միջին բիզնեսի զարգացում և համապատասխան վարկային պորտֆելի ավելացում, ինչպես նաև թվայնացում», - պարզաբանեց Բարսեղյանը։

Նոր բիզնես վարկի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Լինելով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.ameriabank.am:-0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում