412.87
5.15
388.95
+7
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկն ավելի քան 14 մլրդ դրամի բիզնես վարկ է տրամադրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում

16:02
07 Փետրվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Վերջին երկու տարում Ամերիաբանկը վերականգնվող էներգիայի ոլորտում կատարել է բիզնեսի ավելի քան 14 մլրդ դրամի վարկավորում, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում վարկավորվել է կանաչ վարկերի չափանիշներին համապատասխանող ու վերականգնվող էներգիայի աղբյուրներով գործող 123 էլեկտրակայան։ Այս նախագծերի շնորհիվ տարեկան արտադրվում է շուրջ 300 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը նպաստում է մոտ 120.000 տոննա ածխաթթու գազի արտանետումների ծավալների կրճատմանը:

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում Բանկի կողմից կատարված ներդրումները ամփոփվել են «Եռակի լավագույնը» արշավի շրջանակում, որտեղ արևային էներգիայի կարևորության ու երկրի համար դրա ռազմավարական նշանակության մասին պատմում է Բանկի կորպորատիվ հաճախորդ, «Shtigen Group» հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը:

Հիշեցնենք, որ Ամերիաբանկը 2022թ.-ին միջազգային առաջատար երեք ամսագրերի` The Banker-ի, Euromoney-ի և Global Finance-ի կողմից ճանաչվել է տարվա «Լավագույն բանկը» Հայաստանում, ինչի առթիվ էլ մեկնարկել է «Եռակի լավագույնը» արշավը` «Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ» կարգախոսով: Արշավը նվիրված է վերջին տարիներին Բանկի ձեռքբերումների հետևում կանգնած բոլոր մարդկանց` հաճախորդներից ու գործընկերներից մինչև աշխատակիցներ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ի մասին

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջատար ֆինանսական - տեխնոլոգիական հաստատություն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ամերիաբանկը ներկայանում է նորարար ու թվային միջավայրով` էկոհամակարգով, որը մեկտեղում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և հնարավորություն ընձեռում բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում: Հաշվի բացումից մինչև քարտի տրամադրման և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին այժմ հնարավոր է անցնել էկոհամարգի առցանց միջավայրում:

Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային, ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
02 Մարտի 2023
Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը hինգ տարում գրանցել է կրկնակի աճ
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության վարկային պորտֆելը 31.12.2022-ի դրությամբ  կազմել է 163,6 մլրդ ՀՀ դրամ և վերջին հինգ տարվա կտրվածքով գրանցել է կրկնակի աճ
14:23
02 Մարտի 2023
Հայաստանը Եվրոպայի ամենահյուրընկալ երկիրն է. Passport Index
Հայաստանը Եվրոպայի ամենահյուրընկալ երկիրն է` Passport Index–ի
13:58
02 Մարտի 2023
Երևանի մանկական երկաթուղու արդիականացման նախագծում, հնարավոր է, ներդրվի 150մլն դոլար, նախատեսվում է ճոպանուղի կառուցել
Երևանի մանկական երկաթուղու արդիականացման նախագծում, հնարավոր է, ներդրվի 150մլն դոլար, նախատեսվում է ճոպանուղի կառուցել
12:38
02 Մարտի 2023
Երկու ամիս փակ է լինելու Երևանի կամուրջներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. երկու ամիս փակ է լինելու Երևանի կամուրջներից մեկը. ՍԽԵՄԱ
11:53
02 Մարտի 2023
Կառավարությունը 1.1մլրդ դրամ է հատկացրել մետրոյի նոր կայարանի նախագծի մշակման համար
1.1մլրդ դրամ է հատկացրել Երևանում մետրոյի նոր կայարանի նախագծի մշակման համար
10:58
02 Մարտի 2023
«Նոր Զովք»-ում հարկային չարաշահումների գործով 4 անձ կալանավորվել է
4 անձ կալանավորվել է «Նոր Զովք»-ում հարկային չարաշահումների գործով
13:12
01 Մարտի 2023
Արդեն գարուն է. Հայաստանում մարտին ջերմաստիճանը կանխատեսվում է 4–5 աստիճան նորմայից բարձր
Արդեն գարուն է. Հայաստանում մարտին ջերմաստիճանը կանխատեսվում է 4–5 աստիճան նորմայից բարձր
10:48
01 Մարտի 2023
«Նոր Զովք»–ում հարկային չարաշահումների գործով կան ձերբակալվածներ. չի վճարվել շուրջ 4մլրդ դրամի հարկ
«Նոր Զովք»–ում հարկային չարաշահումների գործով կան ձերբակալվածներ. չի վճարվել շուրջ 4մլրդ դրամի հարկ
20:59
28 Փետրվարի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում
16:20
28 Փետրվարի 2023
Դատախազները կստանան պաշտոնյայի դրույքաչափի 92 տոկոսի չափով ամսական հավելում
Հայաստանում նախատեսվում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնյայի դրույքաչափի 92 տոկոսի չափով
14:50
28 Փետրվարի 2023
Երկար ժամանակով փակ են լինելու Երևանի կենտրոնական որոշ փողոցների հատման խաչմերուկները (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. րկար ժամանակով փակ են լինելու Երևանի կենտրոնական որոշ փողոցների հատման խաչմերուկները
12:24
28 Փետրվարի 2023
Առաջիկայում կտրուկ քայլեր կիրականացվեն զինծառայողների շրջանում սմարթֆոնների առկայությունը բացառելու համար. Պապիկյան
Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ առաջիկայում կտրուկ քայլեր կիրականացվեն զինծառայողների շրջանում սմարթֆոնների առկայությունը բացառելու համար