406.42
6.59
396.12
-2
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկի մասնակցությամբ հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը

14:40
05 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2022 թվականի սեպտեմբերի 30-ին հաջողությամբ ավարտվեց Հայաստանի պատմության մեջ կորպորատիվ պարտատոմսերի ամենախոշոր գործարքը. ամբողջությամբ մարվեցին ՀՀ խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) պարտատոմսերի անդրանիկ թողարկումները` 50 մլն ԱՄՆ դոլար և 2.5 մլրդ ՀՀ դրամ ծավալներով: Ամերիաբանկը հանդես էր եկել որպես ԶՊՄԿ պարտատոմսերի տեղաբաշխող և շուկա ստեղծող՝ այդպիսով հերթական անգամ կյանքի կոչելով ՀՀ տնտեսության, մասնավորապես` արժեթղթերի շուկայի զարգացմանն ուղղված քաղաքականությունը, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

«ԶՊՄԿ-ի պարտատոմսերի ծրագիրը թողարկման ծավալների և ներդրողների մասնակցության տեսանկյունից աննախադեպ նախաձեռնություն էր ՀՀ կապիտալի շուկայի համար: Այս գործարքը ցույց տվեց, որ պարտատոմսերի շուկան ունակ է բավարարել ՀՀ ընկերությունների ֆինանսավորման պահանջները: Դրա մասին են փաստում նաև Ամերիաբանկի կողմից Հայաստանում պատմականորեն իրականացված կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումները: Վստահ ենք, որ ԶՊՄԿ-ի պարտատոմսերի հաջողված ծրագիրը տեղական ընկերությունների համար կդառնա ուղենիշ՝ կապիտալի այլընտրանքային աղբյուրներից ֆինանսավորում ներգրավելու համար»,- նշում է Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:

3 տարի առաջ Ամերիաբանկն իր ներդրումային ծառայությունների շրջանակում հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխեց ԶՊՄԿ պարտատոմսերը, որոնց ծավալները մոտ հինգ անգամ գերազանցում էին ՀՀ արժեթղթերի շուկայում նախկինում իրականացված կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն տեղաբաշխման ծավալները: Պարտատոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերվեց ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ներդրողների կողմից: Տեղաբաշխմանը մասնակցեցին այնպիսի հեղինակավոր միջազգային հաստատություններ, ինչպիսիք են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Սևծովյան առևտրի և զարգացման բանկը, Եվրասիական զարգացման բանկը:
Տեղական շուկայում մասնակցությունը չսահմանափակվեց միայն ինստիտուցիոնալ ներդրողների շրջանակով (ֆոնդի կառավարիչներ, բանկեր). բազմաթիվ ֆիզիկական անձինք հնարավորություն ունեցան իրենց խնայողությունները ներդնել բարձր եկամտաբերություն ապահովող ֆինանսական գործիքներում:

Առաջնային տեղաբաշխումից հետո ԶՊՄԿ պարտատոմսերը ցուցակվեցին և թույլատրվեցին առևտրին Հայաստանի ֆոնդային բորսայում: Ամերիաբանկը դարձավ պարտատոմսերի շուկա ստեղծողը՝ ապահովելով երկրորդային շուկայում գործարքների ակտիվությունը:

Ամերիաբանկի մասին

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ:

Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։

Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:34
12 Նոյեմբերի 2022
Ադրբեջանը մեկ ժամ շարունակ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը մեկ ժամ շարունակ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
22:08
11 Նոյեմբերի 2022
Հայաստանն առարկություն չունի, եթե Ադրբեջանի կողմից լինի Թուրքիայի սամանապահ ծառայությունը, հայկական կողմից էլ ՝Ռուսաստանի. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն առարկություն չունի, եթե Ադրբեջանի կողմից լինի Թուրքիայի սամանապահ ծառայությունը, հայկական կողմից էլ ՝Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը
12:17
11 Նոյեմբերի 2022
Հայաստանում տեղում է առաջին ձյունը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում տեղում է առաջին ձյունը. ՎԻԴԵՈ
12:06
11 Նոյեմբերի 2022
Ադրբեջանն ականանետերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանն ականանետերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:41
10 Նոյեմբերի 2022
Այսուհետ փաստաթղթերն ապոստիլով վավերացվելու են նաև ընդմիջման ժամերին. ԱՆ-ն հայտարարություն է տարածել
Այսուհետ փաստաթղթերն ապոստիլով վավերացվելու են նաև ընդմիջման ժամերին. ԱՆ-ն հայտարարություն է տարածել
21:33
10 Նոյեմբերի 2022
Հայտնի է այսօր հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի ինքնությունը
Հայտնի է այսօր հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի ինքնությունը
15:27
10 Նոյեմբերի 2022
Երևանի կենտրոնական խաչմերուկներից մեկից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Երևանի կենտրոնական խաչմերուկներից մեկից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
15:23
10 Նոյեմբերի 2022
Flyone Armenia–ն թռիչքներ կիրականացնի Երևան-Դուբայ- Երևան երթուղով
Flyone Armenia–ն թռիչքներ կիրականացնի Երևան-Դուբայ- Երևան երթուղով
13:32
10 Նոյեմբերի 2022
Հայաստանը պատրաստվում է առաջիկայում նոր առաջարկ ներկայացնել Ադրբեջանին. Փաշինյան
Փաշինյանն այսօր հայտնեց, որ Հայաստանը պատրաստվում է առաջիկայում նոր առաջարկ ներկայացնել Ադրբեջանին
13:26
10 Նոյեմբերի 2022
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծայրահեղ ծանր է
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծայրահեղ ծանր է
12:33
10 Նոյեմբերի 2022
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ-ն ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության իրականացման լիցենզիա
Ֆինանսական ոլորտում ունենալով ավելի քան 28 տարվա փորձ՝ բանկ դառնալու նպատակով, կազմակերպությունը վերջին տարիների ընթացքում ակտիվորեն իրականացրել է լայնածավալ տրանսֆորմացիոն միջոցառումներ
11:47
10 Նոյեմբերի 2022
Ադրբեջանի իշխանությունների աշխարհքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի անվտանգության համար. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի անվտանգության համար