Ամասիայում գայլի բացառիկ տեսակ է հայտնվել
04.11.2022,
16:18
Ամասիայում գայլի բացառիկ տեսակ է հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն Մուշեղ Մուրադյանը հայտնել է, որ տարածքում գայլերը շատացել են։
Վերջիններս մեծ վնասներ են պատճառել Շաղիկ գյուղի բնակիչներին՝ հոշոտելով 40 գլուխ անասունների։
Պարկի աշխատակիցները ֆիքսել են 4 կապտավուն և մեկ սև գայլերի։
«Տեղի բնակիչներն ու մեր աշխատակիցները փաստում են, որ սև գայլ մեր տարածքում երբևէ չեն տեսել։ Տվյալ ցեղատեսակը նորություն է մեր համար»,- ասել է Մուրադյանը, հաղորդում է aravot.am–ը։
Ինչպես նշել է «Արփի լիճ ազգային պարկի» արագ արձագանքման խմբի տեսուչ Ղազարոս Ղազարյանը, գայլերը մեծ վնաս են հասցրել ոչ միայն Շաղիկ գյուղի, այլ շրջակա բոլոր գյուղերի բնակիչներին։
«Գայլերի տարբեր ոհմակներ են հայտնվել, շատ-շատ են։ Կապտավուն գայլերի հետ սև գայլ էլ կա։ Ըստ գրականության, բնության մեջ սև գայլեր չեն եղել, դրանք նորություն են, կան միայն Կանադայի տարածքում, սակայն խառնածին են, խաչասերման արդյունք են։ Հիմա դրանք հասել են մեր մոտ, չգիտենք Թուրքիայի տարածքից են եկել, թե Վրաստանից։ Կապտավուն գայլերը նորություն չեն մեր տարածքի համար, դրանք մարմնով, կառուցվածքով մեծ են՝ մինչև 80-90 կիլոգրամանոց գայլեր են։ Երևանի, հարակից տարածքների, Արցախի գայլերը մարմնով փոքր են, ամենամեծը մեր շրջանի գայլերն են՝ 60-50 կիլոգրամանոց են, կարելի է ասել շատ տպավորիչ են տեսքով։ Անցած տարի ոհմակում 8 հատ էին, հետո տեսա 13 հատ են։ Սև գայլը բացառիկ է, միայն Երևանի գազանանոցում եմ տեսել, չգիտեմ որտեղից են բերել, իսկ մեր մոտ հենց բնության մեջ է հայտնվել»,- ասել է Ղազարյանը։–0–