Ամառը չի նահանջում. Հայաստանն աշունը կդիմավորի 40 աստիճան շոգի պայմաններում

29.08.2022, 11:14
Հայաստանն աշունը կդիմավորի 40 աստիճան շոգի պայմաններում
Ամառը չի նահանջում. Հայաստանն աշունը կդիմավորի 40 աստիճան շոգի պայմաններում
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է սեպտեմբերի 1–2–ն Արարատի մարզում, այնտեղ կանխատեսվում է +38...+40 աստիճան։ Վայոց Ձորի նախալեռներում այդ օրում սպասվում է +37...+39 աստիճան, Կոտայքի նախալեռներում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում և Արցախում` +38 աստիճան։

Երևանում այսօր ցերեկը սպասվում է +37...+39 աստիճան, առաջիկա չորս օրերին ջերմաստիճանը չի փոխվի։–0–